Նիկոլ Փաշինյանի կողակից Աննա Հակոբյանի հերթական «գլուխգործոցը»
Հասարակություն
Նիկոլ Փաշինյանի կողակից Աննա Հակոբյանը տեղեկացնում է հերթական «գլուխգործոցի» մասին.
«Արդեն եկար ժամանակ է՝ այսպիսի ուղեցույց եմ կազմել եւ բոլոր միջազգային այցերի եւ շփումների ժամանակ իմ թիմին խնդրում եմ խստորեն հետեւել յուրաքանչյուր կետին։
Բոլոր նրանք, ովքեր կուզենան իրենց միջավայրում նույնպես պահպանվեն ուղեցույցում նշված կետերը, խնդրում եմ դիմել մեզ, նորերը կտպագրենք՝ որոշակի խմբագրումներով։
Կոչ եմ անում նաեւ սեփական փորձառության հիման վրա նման ուղեցույցներ կազմել եւ, բնականաբար, հետամուտ լինել իրագործմանը»։
Ճիշտն ասած, այս տափակությանը կարելի էր նաեւ չանդրադառնալ, բայց մեկ հարց նորից ու նորից պետք է կրկնել. իսկ ո՞վ է Աննա Հակոբյանը: Վարջերս պարզվեց, որ անգամ Նիկոլի օրինական կինը չէ: Ասենք թե լիներ, բայց պետության ղեկավարի կինը ասվածը որեւէ կարգավիճակ չէ: Ի/նչ իրավունք ունի պետության ղեկավարի կինը հերիք չէ «միջազգային այցեր եւ շփումներ» ունենալ, դեռ մի բան էլ` «իր թիմով»:
Իհարկե, որպես մասնավոր այց կարող է ուր ուզում է, գնալ, որպես մասնավոր անձ, սեփական միջոցներով եւ ուղեկիցներով` նույնպես մասնավոր անձաքնց կարգավիճակով: Բայց դա «միջազգային այց» չի կոչվում, դա մասնավոր այց է: Ուղեկցողների համար ինչ-որ ուղեցույցեր մշակել-պարտադրելն էլ այդ մարդկաց իրավունքների կոպիտ խախտում է: Առավել եւս, երբ իր այդ ուղեցույցում նա գրում է ուղեկիցների «պարտականությու
Իրանակում, գրածից այն տպավորությունն է, Աննայի պատկերացմամբ, Նիկոլի կողակցի դերը նա պատկերացնում է ինչ-որ պաշտոն: Ըստ այդմ էլ` խոսում է իր ուղեկիցների «պարտականություն», նրանց «աշխատանք», «հյուրընկալող երկիր», «պաշտոնական միջոցառումներ», «օտար պատվիրակություններ» եւ նման այլ տերմիններով:
Իսկ եթե այն դերի մեջ է, թե ինչ-որ տեղ գնալիս երկիր է ներկայացնում, դա մեկ բան է նշանակում` իրեն վերագրել չտրված լիազորություններ: Ինչը, չմոռանանք, չատժելի արարք է:





