«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը սերտաճում է կրիմինալի հետ
Մամուլի տեսություն
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հայտարարում է, թե իբր «պայքարում» է քրեական ենթամշակույթի դեմ, փաստերը այլ բան են խոսում: Փաշինյանի իշխանության օրոք քրեական հեղինակություններն ու օրենքով գողերը դատարաններում կա՛մ արդարացվում են կա՛մ էլ հայտնվում են ազատության մեջ ու մի բան էլ որոշ ՔՊ-ականների հետ հարցեր քննարկում։
Երեկ ողջ Գյումրին զարմացել էր, որ Շիրակի ՔՊ-ական մարզպետ Դավիթ Առուշանյանը քրեական հեղինակության որդուն մարզպետարան էր տարել, իր կողքին նստեցրել ու Կադաստրի Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի հետ հարց էր քննարկում։
Հիշեցնենք, որ դեռեւս 2016 թվականին Ռուդիկ Խոջոյանի տանը հայտնաբերվել էր «Նագան» մոդելի 7,62 մմ տրամաչափի թմբուկավոր ատրճանակ: Քրեական հեղինակություն 56-ամյա տղամարդը ձերբակալվել էր ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու եւ պահելու կասկածանքով։ Իսկ հիմա ազատության մեջ է»: