«Հրապարակ». Հյուրանոցատերերին ասվել է, որ մուսուլմանական աղոթատեղիներ պետք է սարքել
Մամուլի տեսություն
«Հրապարակ» թերթը գրում է. «Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Լուսինե Գեւորգյանն օրերս հանդիպել է հյուրանոցային բիզնեսով զբաղվող սեփականատերերի հետ եւ շոկի է ենթարկել նրանց՝ ասելով, որ հյուրանոցներում պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից։ Ոմանք հակադարձել են, թե սահմանված չափորոշիչների մեջ նման պահանջ չկա:
Կոմիտեի ղեկավարի հետ խոսել չհաջողվեց, էկոնոմիկայի նախարարի խոսնակը փոխանցեց, որ պարտադրանք չկա՝ ընդամենը «հարց է բարձրացվել հալալ մակնշմամբ սննդի եւ մուսուլմանական աղոթատեղերի մասին՝ արաբական ծոցի ներկայացուցիչների համար»: Ներկաներին ասվել է, որ «իրենց զբոսաշրջիկների համար ցանկալի կլինի, եթե ունենան նման հատվածներ նախատեսված, բայց իրենք ազատ են` կարող են ունենալ, կարող են չունենալ»: