Ինչ պատճառով է Թրամփը զրկել Բայդենին գաղտնի արխիվների հասանելիությունից
Միջազգային
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նա զրկել է պետության նախկին ղեկավար Ջո Բայդենին գաղտնի տեղեկատվության հասանելիությունից՝ քաղաքական գործչի վատ հիշողության պատճառով։ Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում։
«Մենք անհապաղ չեղարկում ենք Ջո Բայդենի անվտանգության թույլտվությունը և դադարեցնում նրա ամենօրյա հետախուզական ճեպազրույցները»,- ասել է Թրամփը։
Իր որոշումը նա բացատրել է նրանով, որ իր նախորդը հիշողության հետ կապված խնդիրներ է ունեցել։ Թրամփն ասաց, որ Բայդենին չպետք է հասանելիություն տրվեր գաղտնի տեղեկատվության նույնիսկ «լավագույն ժամանակներում»:
Նա նաև հիշեցրել է, որ Բայդենը նույնն արել է 2021 թվականին՝ արգելափակելով իր մուտքը տվյալներшт։
«Ես միշտ պաշտպանելու եմ մեր ազգային անվտանգությունը։ Ջո, դու հեռացվել ես աշխատանքից: Դարձնե՛նք Ամերիկան կրկին հզոր»,- հավելել է Թրամփը։