Բալթյան երկրները լքել են BRELL էներգահամակարգը
Լուսանկարներ
Էստոնիան, Լիտվան և Լատվիան դուրս են եկել միջազգային BRELL էներգահամակարգից, որը մերձբալթյան երկրները կապում է Ռուսաստանի և Բելառուսի ենթակառուցվածքների հետ։ Այս մասին գրում է Ria Novosti-ն։
Միջազգային էներգետիկ օղակից Բալթյան երկրների դուրս գալու պատճառով Կալինինգրադի մարզի ենթակառուցվածքն անցել է ինքնավար աշխատանքի ռեժիմի։ Մարզային կառավարության լրատվական ծառայությունից նշել են, որ տեխնիկան լիովին պատրաստ է շահագործման։
Վիլնյուսը, Ռինան և Տալլինն այս որոշումը կայացրել են անցյալ ամառ, երբ պաշտոնապես ծանուցել էին Մոսկվային և Մինսկին ասոցիացիայից դուրս գալու մասին։