Դոնեցկի մարզում ուկրաինական պաշտպանությունը պայթում է. Washington Post
Միջազգային
Դոնեցկի մարզում ուկրաինական պաշտպանությունը պայթում է: Այս մասին գրում է Washington Post-ը՝ մեկնաբանելով Տորեցկի գրավումը ռուսական ուժերի կողմից եւ դրանից բխող իրավիճակը։
Հրատարակությունը վկայակոչում է ռուսական տվյալներ քաղաքի գրավման վերաբերյալ և մեջբերում ուկրաինացի զինվորականների հայտարարությունները, որոնք հերքում են դա։ Բայց եթե Տորեցկի գրավման մասին տեղեկությունը հաստատվի, ապա, ինչպես նշում է հրատարակությունը (այդ մասին բոլոր փաստերը արդեն կան), դրա անկումը կշարունակի Ուկրաինայի զինված ուժերի կորցրած քաղաքների շարքը, որոնք «արևելքում Ուկրաինայի պաշտպանության գծի շատ կարեւոր մաս էին կազմում»։
Թերթը գրում է, որ ռուսական բանակն արդեն մեկ տարի առաջ է շարժվում՝ «աստիճանաբար թուլացնելով ուկրաինական ուժերը, որոնք կադրերի և ռեսուրսների պակաս են զգում»։ Չնայած ակնհայտ հանգստությանը, «ռուսական ինտենսիվ գրոհային գործողությունները շարունակվում են»:
«Այդ կորուստները համընկնում են անորոշության հետ, թե արդյոք Միացյալ Նահանգները կշարունակի՞ կենսականորեն անհրաժեշտ ռազմական օգնություն ցուցաբերել»,- ասվում է հոդվածում։
