Թրամփ. Ես խոսել եմ Պուտինի հետ, և նա «ցանկանում է, որ մարդիկ դադարեն մահանալ» Ուկրաինայի պատերազմում. The New York Post
Միջազգային
ԱՄՆ նախագահը հեռախոսով խոսել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ՝ փորձելով բանակցել Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ: Նա այդ մասին The New York Post-ին ասել է Air Force One ինքնաթիռում տված բացառիկ հարցազրույցում:
«Գերադասում եմ չասել», - պատասխանել է Թրամփը այն հարցին, թե քանի անգամ են երկու առաջնորդները խոսել։
Բայց նա կարծում է, որ Պուտինին «իրոք մտահոգ է», որ մարտի դաշտում մարդիկ շարունակում են զոհվել։ «Նա ցանկանում է տեսնել, որ մարդիկ կդադարեն մահանալ»,- ասել է Թրամփը:
«Ես միշտ լավ հարաբերություններ եմ ունեցել Պուտինի հետ»,- ասել է նա՝ ի տարբերություն իր նախորդի։ «Բայդենը խայտառակություն էր մեր երկրի համար։ Կատարյալ խայտառակություն»:
Թրամփն ասել է նաեւ, որ ունի պատերազմի ավարտի հատուկ ծրագիր. «Հուսով եմ, որ սա արագ կավարտվի: Ամեն օր մարդիկ են մահանում։ Ուկրաինայում այս պատերազմն այնքան սարսափելի է: Ես ուզում եմ, որ այս անիծյալ պատերազմն ավարտվի»:
Նաեւ, դիմելով ազգային անվտանգության խորհրդական Մայք Ուոլթսին, նախագահն ասաց. «Եկեք սկսենք այս հանդիպումները: Նրանք (ռուսական կողմը) էլ են ցանկանում են հանդիպել: Ամեն օր մարդիկ են մահանում։ Սպանվում են երիտասարդ, գեղեցիկ զինվորներ։ Երիտասարդ տղաներ, ինչպիսին են իմ որդիները։ Երկու կողմից էլ: Ողջ ռազմադաշտով մեկ»:
Փոխնախագահ Վենսը հաջորդ շաբաթ կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Մյունխենի անվտանգության համաժողովում։
Թրամփն ասել է, որ ցանկանում է 500 միլիոն դոլարի գործարք կնքել Զելենսկու հետ՝ Ուկրաինայում հազվագյուտ հողային հանքանյութեր և գազ հասանելիություն ձեռք բերելու համար՝ ցանկացած վերջնական խաղաղ կարգավորման անվտանգության երաշխիքների դիմաց:
