Թրամփը պատժամիջոցներ է կիրառել ՄՔԴ դատախազի նկատմամբ, ով Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել. Reuters
Միջազգային
Թրամփը պատժամիջոցներ է կիրառել ՄՔԴ դատախազի նկատմամբ, ով Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել:
Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանն առաջիններից է, ով ընդգրկվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատժամիջոցների ցուցակում, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկու աղբյուրների։ Խանն ավելի վաղ ձերբակալության օրդեր են տրվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ։
Սեւ ցուցակը, ինչպես պարզաբանում է Reuters-ը, դեռ պաշտոնապես չի ներկայացվել։ Սպիտակ տան ղեկավարի ավելի վաղ ստորագրած հրամանագրի համաձայն՝ արգելվում է ՄՔԴ-ի ֆինանսավորումը։ Բացի այդ, գրանցամատյանում ընդգրկված ֆիզիկական անձանց ԱՄՆ-ի բոլոր ակտիվները սառեցված են, իսկ դատարանի աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին արգելվում է մուտք գործել Միացյալ Նահանգներ:
Վերջնական ցուցակի պատասխանատուն ԱՄՆ ֆինանսների նախարարությունն է: Գործակալությունը պետք է փաստաթուղթը մշակի առաջիկա երկու ամսվա ընթացքում, այն համաձայնեցնի Պետդեպարտամենտի հետ և ներկայացնի Թրամփին։