Մբապեի բացառիկ ցուցանիշը
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» ֆրասիացի հարձակվող Կիլիան Մբապեն «գոլ+գոլային փոխանցում» ցուցանիշով 500 միավորի շեմը հատած պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, հաղորդում է Actu Foot-ը:
Ֆրանսիայի հավաքականի ավագը 26 տարեկանում հատեց 500-ի շեմը:
Այս տարիքում Նեյմարը «գոլ+գոլային փոխանցում» ցուցանիշով ունեցել է 492 միավոր, Լիոնել Մեսսին՝ 486, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն՝ 302։
Հիշեցնենք, որ Մբապեն իր հերթական գոլը խփել է «Աթլետիկոյի» դեմ Մադրիդյան դերբիում: Հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով: