Կրեմլը չի´ հաստատել եւ չի´ հերքել Պուտինի եւ Թրամփի հեռախոսազրույցի մասին ԱՄՆ նախագահի հայտարարությունը
Միջազգային
Կրեմլը մեկնաբանելով The New York Post-ին տված հարցազրույցում Թրամփի հայտարարությունը` հեռախոսով Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ խոսելու մասին (https://iravunk.com/?p=304917&l=am), չի հերքել եւ չի հաստատել տեղեկությունը:
Դմիտրի Պեսկովի խոսքով. «Քանի որ Վաշինգտոնի վարչակազմը ծավալում է իր աշխատանքը, շատ տարբեր հաղորդակցություններ են առաջանում, և այդ շփումները իրականացվում են տարբեր ուղիներով, և, իհարկե, այդ շփումների բազմակի ֆոնին ես անձամբ կարող է ինչ-որ բան չգիտեմ, ինչ-որ բանից տեղյակ չլինեմ: Հետևաբար, այս դեպքում չեմ կարող ոչ հաստատել, ոչ հերքել»:
