Հայաստանը պատրաստվում է «Եվրատեսիլ»-ին. հայտնի են երգերն ու կատարողները, որոնց մեջ պետք է կատարվի ընտրություն
Մշակութային
Ինչպես ամեն տարի, այնպես էլ այս տարի Հայաստանը պատրաստվում է մայիսին կայանալիք «Եվրատեսիլ» երգի ամենամյա մրցույթին: Արդեն իսկ Հանրային հեռուստաընկերությունը ներկայացրել է մասնակիցներին եւ նրանց երգերը, որոնց միջեւ պետք է լինի ընտրություն եւ որոշվի, թե ում է բախտ վիճակվելու այս տարի հայտնվել եվրատեսիլյան բեմում:
Այսպիսով՝ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակիցների կատարումներն արդեն հասանելի են: Երգի եւ կատարողի ընտրությունը կկայանա փետրվարի 16-ին՝ ժամը՝ 19։00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Նախագծում ելույթ կունենան հետևյալ 12 մասնակիցները՝
1. Աթենա Մանուկյան. DaQueenatio
2. Անահիտ Ադամյան. Tiny Little Boo
3. Անահիտ և Գասոյա. Wild
4. Արսեն Գրիգորյան և Կամիլ. Will You Marry Me?
5. Գևորգ Հարությունյան. Hey Man
6. Մելս Դանիելյան. Losing
7. Միլենա Միրիջանյան. Romantic Net
8. Պարգ. Survivor
9. Սիմոն. AY PAPAREY BYE
10. Սևագիր. Falling
11. Ֆլորա Բիչախչյան. Prayer
12. ALTSIGHT. Dare to Dream
Հիշեցնենք, որ 69-րդ «Եվրատեսիլ»-ը կանցկացվի Շվեյցարիայի Բազել քաղաքում։ Շվեյցարիան հաղթել է մրցույթում այն բանից հետո, երբ շվեյցարացի Նեմոն հաղթել է 2024 թվականի մրցույթում՝ The Code երգով։ Նա հավաքել է 591 միավոր։ «Եվրատեսիլ» 2025-ը կանցկացվի մայիսի 13-ին, 15-ին և 17-ին։ Կարգախոսն է՝ United By Music «Միավորված երաժշտությամբ»: Այս պահին 24 երկիր հաստատել է իրենց մասնակցությունը «Եվրատեսիլ» 2025-ին։ Այս տարի Չեռնոգորիան կվերադառնա մրցավայր:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ