Տիգրան Բարսեղյանը հերթական գոլն է գրանցել իր հաշվին
Սպորտ
Սլովակիայի առաջնության 19-րդ տուրում «Սլովանը» հյուրընկալվելիս 5:1 հավով հաղթել է «Ռուժոմբերոկին»:
Մայրաքաղաքային թիմի առաջատար Տիգրան Բարսեղյանը մեկնարկային կազմում է եղել և դարձել է գոլի հեղինակ: Տիգրանի թիմակից Ռոբերտ Մակը հեթ-տրիկ է ձևակերպել:
«Սլովանը» վաստակել է 47 միավոր և արդեն 6 միավորով է առաջ երկրորդ տեղը զբաղեցնող «Ժիլինայից», որը երեկ պարտվել է «Կոշիցեին» (0:2):
Բարսեղյանը 15 գոլով շարունակում է գլխավորել ռմբարկուական ցուցակը: Նրա թիմակից Դավիդ Ստրելեցը 11 գոլ է խփել: