Արմեն Աշոտյանը նստած է բանտում այն բանի համար, որ ոչ թե հանձնող է, այլ՝ ձեռք բերող. Դանիելյան
Ներքաղաքական«Արմեն Աշոտյանին, ըստ էության, ապօրինի կալանավորել են՝ ՀՀ-ի օգտին գույք ձեռք բերելու համար։ Հայաստանի ներկայիս իշխանությունների համար սովորական երևույթ է հող հանձնելը, վաճառելը և զիջելը, բայց ոչ՝ ձեռք բերելը։ Ի տարբերություն նրանց, Հանրապետականները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ սովոր էին հող ազատագրելուն, պետության համար արժեք ստեղծելուն, նոր տարածքներ, գույք կամ սպառազինություն ձեռք բերելուն։ Եվ այսօր Արմեն Աշոտյանը նստած է բանտում ոչ թե ինչ-որ հանցանքի, այլ հենց այն բանի համար, որ ոչ թե հանձնող է, այլ՝ ձեռք բերող», - գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ: