Էրիկ Իսրայելյանը՝ նոր հաղթանակների ճանապարհին
Սպորտ
«Այսօր ճանապարհեցի մեր աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Էրիկ Իսրայելյանին դեպի Կանադա, որտեղ նա կսկսի նոր փուլ իր կարիերայում՝ պայմանագիր կնքելով հեղինակավոր Eye of the Tiger կազմակերպության հետ։ Էրիկի անունը դեռ շատ կլսեք, եւ ես վստահ եմ, որ նրա առաջ նոր մեծ հաղթանակներ են սպասվում։ Նա գնում է իր երազանքի հետեւից, եւ գիտեմ, որ ամեն անգամ ռինգ մտնելիս միայն մեկ արդյունք է լինելու՝ հաղթանակ։ Թող Աստված պահպանի նրան այս ճանապարհին, իսկ մենք՝ բոլորս, կանգնած ենք նրա կողքին, սպասելով մեծ մենամարտերին ու նոր տիտղոսներին», - գրել է Էրիկ Իսրայելյանի PR մենեջերը՝ դերասան, պրոդյուսեր ԴԱՎԻԹ ՂԱՐԻԲՅԱՆԸ:


