Ռուսաստանի դեսպանը ասել է՝ ինչպես Հայաստանը կարող է լուծել ՀԱՊԿ-ի հետ հարցերը
Հասարակություն
ՀԱՊԿ-ի հետ Երևանի կուտակած հարցերի փոխզիջումային լուծումները կարելի է գտնել դաշնակիցների միջև բանակցությունների միջոցով, ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Այս մասին հայտնում է Ria Novosti-ն։
«Մեր ուժերի սահմաններում է ՀԱՊԿ դաշնակիցների շրջանակում նստել բանակցությունների սեղանի շուրջ և միասին, գործընկերային ձևաչափով, փոխզիջումային լուծումներ գտնել կուտակված բոլոր հարցերի համար։ Սակայն այս հարցերում նույնպես ինքնիշխան ընտրությունը մեր հայ գործընկերներինն է»,- ասել է Կոպիրկինը` պատասխանելով հարցին, թե Երևանը վերջնականապես դուրս կգա ՀԱՊԿ-ից և ինչ հետևանքներ կարող է այն ունենալ։