«Թրամփի թիմից լուրջ մարդիկ» այս շաբաթ կգան Ուկրաինա. Զելենսկի
Միջազգային
«Թրամփի թիմից լուրջ մարդիկ» այս շաբաթ կգան Ուկրաինա: Այս մասին հայտնել է Զելենսկին:
Նրա խոսքով՝ այցը տեղի կունենա այս շաբաթ՝ Մյունխենի անվտանգության համաժողովից առաջ։
«Ինձ համար այսօր կարևոր է կենտրոնանալ ուկրաինական թիմի և ԱՄՆ թիմի գործնական աշխատանքի վրա, հիմնական բաների համատեղ տեսլականի վրա: Իհարկե, կարող են լինել տարբեր կարծիքներ, բայց ընդհանուր տեսլականներ հիմնական բաների մասին՝ ինչպես կանգնեցնել Պուտինին, ինչպես ապահովել Ուկրաինային անվտանգության երաշխիքներ: Մենք շատ ջանասիրաբար կաշխատենք»,- հավելել է Զելենսկին։
Խաբում է Զելենսկին. Թրամփի ներկայացուցիչներն Ուկրաինա են գամու պատրաստի որոշումներով: Ըստ ուկրաինական միանգամայն վստահելի աղբյուրի, այդ մասին ուկրաինական ղեկավարությունը շատ լավ գիտի: Պարզապես, փորձում են լիրենց էլ «լուրջ մարդու» տեղ դնել, թե՝ քննարկեցինք ւո նման որոշումների եկանք: Այլ ոչ թե թուղթը դրեցին սեղանին եւ հրամայեցին ստորագրել: