Դու պահում ես ամենակարեւոր ամրոցներից մեկը՝ պրոֆեսիոնալ պայքար մղելով տեղեկատվական հոսքի մաքուր եւ հագեցած լինելու համար
Թեմա
Ասում են՝ գրիչով գրվածը կացնով անգամ չես կտրի, հենց այս կերպ է տարբերվում մեր գործընկեր, հետաքննող լրագրող «Քեզ համար զինվոր» հայրենանվեր նախագծի հեղինակ եւ իրականացնող, Newsmedia.am էլ․ օրաթերթի հիմնադիր-ղեկավար Գայանե Զարգարյանի ձեռագիրը չորրորդ իշխանությունում, ով այսօր նշում է իր ծննդյան տարեդարձը։
ԼՐԱԳՐՈՂ, ով ունի իր սկզբունքը՝ թե’ կյանքում, և թե գործում, մի առիթով մեր գործըկերը խոսելով մասնագիտական գործունեության մասին հպարտորեն ասաց․ «Լրագրողն ազատ է ստեղծագործական առումով, ինքն է որոշում՝ ի՞նչ գրել և ինչպե՞ս մատուցել: Այդ առավելությունը ես ոչնչի հետ չեմ փոխի»:
Լա´վ մարդ, հրաշալի´ ԼՐԱԳՐՈՂ, ճշմարտությա´ն և բարո´ւ ջատագով
շնորհավոր տարեդարձդ Հայի զտարյուն տեսակ, Դու պահում ես ամենակարեւոր ամրոցներից մեկը՝ պրոֆեսիոնալ պայքար մղելով տեղեկատվական հոսքի մաքուր եւ հագեցած լինելու համար։
20 տարի եւ ավել մասնագիտական գործունեության ընթացքում՝ նպատակային գրառումների, անվախ բացահայտումների, տեղեկատվության եւ անհավանական փաստերի տիրապետման արվեստի ջատագով, թող Աստծո օրհնանքը միշտ Քեզ հետ լինի։