Հաճելի է տեսնել այսպիսի խաղ. Ինձագի Շնորհավորում ենք բոլորին, հատկապես նրանց, ովքեր եղել են մեր կողքին. ԴՕԿ կուսակցության հայտարարությունը ՇՏԱՊ.Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ վճիռ կայացնելու. Հայտնի իրավապաշտպանը բացառիկ մանրամասներ է ներկայացնում Հայաստան եկած թուրք լրագրողն իր ռեպորտաժում Երևանն ամբողջությամբ անվանել է «պատմական թուրքական» Կալանավորել են Յուվեցի Կարոյի որդուն եւ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Նովոյին. Hraparak.am Թուրքիան կարագացնի ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումը, եթե կատարվեն Բաքվի պայմանները Ասպիրինն ուժեղացնում է ծխախոտ օգտագործողների կրծքի մկանների կորուստը. COPD Մեր իրավունքներն ու կենսական շահերը չեղարկվել են «իրական» ՀՀ-ի ղեկավարների կողմից. ադրբեջանագետ Ադրբեջանից հայտարարել են, թե Երևանի ու Բաքվի հարաբերությունների կարգավորման լուրջ խոչընդոտներ կան Եթե Ալիևը կարճատև պատերազմ սկսեց, ապա դա անելու է միմիայն մի բանի համար․ Ավետիսյան

Իշխանությունն իրականացնում է Թուրքիայի 30-35 տարի առաջվա ներկայացրած նախապայմանները. Սուրեն Սարգսյան

Ներքաղաքական

Օրերս կառավարության տարածած տեսանյութում շվեյցարահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը, առանց որեւէ խոսք ասելու Օսմանյան կայսրության մեղավորության ու ժխտողական քաղաքականության մասին, կարեւորեց, թե ինչու Հայաստանի օրակարգում հայտնվեց Հայոց ցեղասպանության հարցը։ Վերջինիս համոզմամբ՝ պետք է դեռ հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչո՞ւ եւ ո՞ւմ միջոցով ենք ընկալել Հայոց ցեղասպանությունը։ Իսկ արդեն Երեւանում իր ասուլիսի ժամանակ ստիպված եղավ խմբագրել նախորդիվ ասվածը՝ լայն արձագանքներից հետո: Այս եւ այլ հարցերի շուրջ, «Իրավունք»-ը զրուցել է միջազգայնագետ ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ։


—Նիկոլ Փաշինյանն ի՞նչ է ուզում աշխարհից եւ հայ ժողովրդից ու առհասարակ՝ ո՞րն էր նպատակը` Հայոց ցեղասպանության վերաբերյալ այս դիսկուրսն առաջ բերելու:


— Ներկայիս իրավիճակի ամբողջ աբսուրդն այն է, որ աշխարհի խոշոր խաղացողները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը եւ ամենատարբեր մակարդակներում, այդ թվում` նաեւ «ցեղասպանություն» բառը Միացյալ Նահանգների Կոնգրեսի երկու պալատների բանաձեւերով ֆիքսած է որպես Հայոց ցեղասպանություն։ Ի դեպ, Սպիտակ տունն էլ արդեն Բայդենի նախագահության օրոք յուրաքանչյուր ապրիլի 24-ին «ցեղասպանություն» բառը կիրառել է իր ուղերձում։ Այսինքն, աշխարհը մեծ հաշվով ճանաչել է ցեղասպանության փաստը, եւ բոլորի համար է զարմանալի, թե ինչպես կարող է Հայաստանի իշխանությունը նման մոտեցում որդեգրել՝ ցեղասպանության հարցի վերաբերյալ: Այս առումով, բնականաբար, դժգոհություն կա ոչ միայն մեզ մոտ, համայնքի մոտ, Սփյուռքում, այլ նաեւ կա մեր գործընկերների մոտ, որովհետեւ իրենք ճանաչել են, մինչդեռ հիմա դու ասում ես, որ ես չեմ ճանաչում, իրենք ի՞նչ պետք է անեն, հետ ճանաչե՞ն փաստորեն կամ չեղարկե՞ն ճանաչումը։ Սա նաեւ միջազգային գործընկերների մոտ շատ անհասկանալի մի իրավիճակ է ձեւավորում, ինչի լուծումները ես չգիտեմ, թե ինչպես են տրվելու։


— Իսկ, ըստ Ձեզ, ո՞ւմ պահանջն էր դա։


— Կարծում եմ՝ դա Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջն է: Որոշ ժամանակ առաջ ես նաեւ կանխազերծված 90-ականների մի քանի փաստաթուղթ էի հրապարակել, երբ Թուրքիան Հայաստանին ուղղակի ներկայացնում էր այն նախապայմանները, որոնք Հայաստանը պետք է բավարարի՝ Թուրքիայի հետ հարաբերությունները հաստատելու համար: Եվ ժամանակը ցույց տվեց, որ այդ նույն նախապայմանները, որոնք այն ժամանակ եղել են թղթի վրա եւ հանձնվել են, ի դեպ, ամերիկացի միջնորդների կողմից նաեւ մեզ՝ դրանք լիովին նույն պահանջներն են, որոնք այսօր կան։ Դա Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի չեղարկումն է (ես խոսում եմ Թուրքիայի կողմից ներկայացվող, ոչ թե` Ադրբեջանի)։ Երկրորդը՝ դա ցեղասպանության ճանաչումով Հայաստանին արտաքին քաղաքական օրակարգից հանելն է, տարածքային ամբողջականության ճանաչումն է Թուրքիայի, մեր զինանշանի վրայից Արարատ լեռան հեռացումն է։ Այսինքն` այս բոլոր նախապայմանները 30-35 տարի առաջ արդեն մեզ ներկայացվել են Թուրքիայի այն ժամանակվա իշխանությունների կողմից եւ, ինչպես տեսնում ենք, այժմ եւս ոչինչ չի փոխվել։


— Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք Թրամփի հնչեցրած այն հայտարարությունը, թե գալիս է իշխանության՝ խաղաղություն բերելու։ Այս պարագայում ռուս-ուկրաինական ճակատում ի՞նչ կարելի է սպասել, ԱՄՆ-ն ի՞նչ քաղաքականություն կվարի։


— Սա մի հարց է, որը բոլորին է հետաքրքրում, որովհետեւ Թրամփը մի կողմից խաղաղության մասին է խոսել, իսկ մյուս կողմից՝ Իսրայելին անվերապահորեն տրամադրվող աջակցության մասին: Նույնիսկ գիտենք, որ ընդամենն օրեր առաջ պայմանագիր ստորագրեց, եւ Իսրայելին տրամադրվեց օգնություն, որը վերջինս գնել էր, այսպես ասած, գումարը փոխանցել էր, բայց քաղաքական դրդապատճառներով ԱՄՆ նախորդ նախագահ Բայդենի վարչակազմն այդ զենքն ու զինամթերքը չէր փոխանցել Իսրայելին։ Հիմա դա արդեն Թրամփի թիմը կփոխանցի Իսրայելին եւ այլ լրացուցիչ ռազմական տեխնիկա Միացյալ Նահանգներից կստանա։ Սա շատ կարեւոր հարց է, թե որ ճանապարհով Թրամփը կգնա՝ խաղաղության հաստատման տեսանկյունից, որովհետեւ խաղաղություն հաստատում են կա՛մ բանակցությունների միջոցով, կա՛մ պարտադրելու։ 


Այո՛, Թրամփը նպատակ ունի եւ, կարծես թե, ամենակարեւոր իր գերնպատակներից մեկն է ունենալ Նոբելյան մրցանակ։ Դրա մասին անգամ ինքը բազմիցս խոսել է եւ նշել, որ ինքն այդ մրցանակին արժանի է, բայց իրեն չեն տալիս, իսկ Օբամային տվել են, բայց նա որեւէ բան չի արել խաղաղության համար: Մինչդեռ ինքը ցույց է տալիս իր նախորդ չորս տարիների արդյունքում Իսրայելի եւ մի շարք այլ պետությունների միջեւ կնքված խաղաղության համաձայնագրերը, որոնք շատ ֆունդամենտալ նշանակություն ունեցան այդ տարածաշրջանի համար եւ կարծում է, որ Նոբելյան մրցանակի է արժանի։ Հիմա թե ո՞ր ճանապարհով կգնա Թրամփը՝ կարծում եմ՝ առաջիկա օրերին արդեն կտեսնենք։


— Մի կողմից նա խոսում է խաղաղության մասին, իսկ մյուս կողմից արդեն ասում է, որ Կանադան պետք է դառնա Միացյալ Նահանգների 51-րդ նահանգը: Սա չի՞ հակասում, այսպես ասած, խաղաղության օրակարգին:


— Կանադայի հետ կապված պետք է նշեմ, որ սա առավել քան շատ ճնշում է Կանադայի վրա, որպեսզի տնտեսական ինչ-որ զիջումների գնա, հատկապես` առեւտրային ռեժիմների, ինչպես նաեւ մաքսատուրքերի հետ կապված։ Նա համարում է, որ Կանադան շատ է Միացյալ Նահանգների բիզնեսներից տուրքեր գանձում, քան ԱՄՆ-ն Կանադայից եւ համարում է, որ պետք է վերադառնալ հավասարության սկզբունքին։ 
Այստեղ նաեւ պետք է հասկանալ, թե ինչի համար է Թրամփը ճնշում գործադրում Պանամայի նկատմամբ՝ ջրանցքի հետ կապված, որովհետեւ ասում են, որ այդ ջրանցքը կառուցել են ամերիկացիները, միլիարդավոր գումարներ են ծախսել, տասնյակ հազարավոր մարդիկ են մահացել այդ շինարարական աշխատանքների ընթացքում, բայց արդյունքում նա ասում է, թե դա տվել են Պանամային, իսկ Պանաման այժմ դա տալիս է չինացիներին, ինչը Միացյալ Նահանգների համար, ազգային անվտանգության տեսանկյունից, շատ խնդրահարույց հարց է։ Չինացիները Միացյալ Նահանգների թիվ մեկ մրցակիցներից են այսօր համարվում ողջ աշխարհում։ Սա իր համար շատ անարդար է, եւ նա փորձելու է ինչ-որ բան այդտեղ փոփոխել։ Ինչ վերաբերում է Գրելանդիային, որը, ինչպես գիտենք, ամենախոշոր կղզին է, պատկանում է Դանիային, բայց Թրամփը շատ հետաքրքիր մի հայտարարություն էր արել առաջին նախագահության տարիներին։ Ասել էր, որ ուզում է գնել այն, որովհետեւ դա իր համար ռազմավարական նշանակություն ունի։


ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ






Հաճելի է տեսնել այսպիսի խաղ. Ինձագի Շնորհավորում ենք բոլորին, հատկապես նրանց, ովքեր եղել են մեր կողքին. ԴՕԿ կուսակցության հայտարարությունըՇՏԱՊ.Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ վճիռ կայացնելու. Հայտնի իրավապաշտպանը բացառիկ մանրամասներ է ներկայացնում Հայաստան եկած թուրք լրագրողն իր ռեպորտաժում Երևանն ամբողջությամբ անվանել է «պատմական թուրքական»Կալանավորել են Յուվեցի Կարոյի որդուն եւ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Նովոյին. Hraparak.amԹուրքիան կարագացնի ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումը, եթե կատարվեն Բաքվի պայմաններըԱսպիրինն ուժեղացնում է ծխախոտ օգտագործողների կրծքի մկանների կորուստը. COPDՄեր իրավունքներն ու կենսական շահերը չեղարկվել են «իրական» ՀՀ-ի ղեկավարների կողմից. ադրբեջանագետԱդրբեջանից հայտարարել են, թե Երևանի ու Բաքվի հարաբերությունների կարգավորման լուրջ խոչընդոտներ կանԵթե Ալիևը կարճատև պատերազմ սկսեց, ապա դա անելու է միմիայն մի բանի համար․ ԱվետիսյանՉաղ Ռուստամը կրկին կհայտնվի քրեակատարողական հիմնարկում. Վերաքննիչը բեկանեց Մասիս Մելքոնյանի որոշումըՀՀ իշխանությունն օգտագործում է Բաքվից հնչող սպառնալիքները սեփական ժողովրդին վախեցնելու համար. Տիգրան ԱբրահամյանՎաղը Երևան-Սևան Մ4 ավտոճանապարհի մի հատվածը պարբերաբար միակողմանի փակվելու էՀայաստանի էկոնոմիկայի նախարարն աշխատանքային այցով կմեկնի ՄոսկվաՌուսաստանի եւ ՆԱՏՕ-ի երկխոսության վերսկսման հեռանկարներ դեռեւս չկան. Ռուսաստանի ԱԳՆԱդրբեջանի նման 30 տարի մենք էլ ենք վատ արտահայտություններ արել, լարել իրավիճակը. ՍուքիասյանՌուսաստանում թեյի գինը կտրուկ կբարձրանաԵս որ ուզենամ կազինո գնամ, ոչ ձեզ եմ նայելու, ոչ էլ այդ նկարողին. Խաչատուր ՍուքիասյանԱդրբեջանում ոչ միայն համամիտ չեն Նիկոլի գաղափարներին այլ լրիվ այլ պլաններ ունենԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆՊենտագոնն արձագանքել է Հայաստան զինտեխնիկայի հնարավոր տեղափոխման մասին լուրինՓաշինյանը, ով սիստեմատիկ կազմաքանդում է Հայաստանը՝ հանձնելով Արցախը, տարածքներ նվիրելով, դասախոսում է կրթության մասինԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ որևէ քննարկում կամ օրակարգ չկա. էկոնոմիկայի նախարարԱՄՆ-ը նախատեսում է մուտքի խստացված կանոններ 43 երկրի քաղաքացիների համար (տեսանյութ)ՎԻԴԵՈ․ «Կայսրության թևեր» սերիալում խաղում է Գյումրու քաղաքապետի թեկնածունՈ՞նց, արցախցիները ՀՀ-ին դատի՞ են տալու, թող գնան իրանց վրա կրակողներին դատի տան. Ալեն ՍիմոնյանԱՄՆ-ն այլևս չի հետաքննում Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները․ NYTԱդրբեջանն է պահում ԵՄ դիտորդներին ՀՀ-Ադրբեջան սահմանին, եթե անհանգիստ են, թող թուղթը ստորագրեն․ Սիմոնյան (տեսանյութ)Ուկրաինան երբեք ավելի էժան գազ չի գնել, քան Ռուսաստանից. ԱզարովԻմ կյանքի մեծագույն երազանքներից մեկը Հայաստանի ազգային հավաքականում խաղալն է եղել. Նիկոլաս ԿալուկյանՆունե Ասատրյանը` բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Ալեն Սիմոնյանն արձագանքել է Ալիևի հայտարարությանըԵԱ. Գաբրիել Սարգսյանն առաջատարների թվում էՄխիթարյանը` «Ատալանտայի» դեմ խաղից հետոԱրդեն կիսով չափ հայ եմ ինձ զգում. ՉանչարչևիչԱդրբեջանն է պահում ԵՄ դիտորդներին ՀՀ-Ադրբեջան սահմանին, եթե անհանգիստ են, թող թուղթը ստորագրեն․ Սիմոնյան (տեսանյութ)Հայաստանը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով եվրապարտատոմսեր՝ 10 տարի ժամկետովԵրբեք անտարբեր չի անցել համայնքի բնակիչների խնդիրների կողքով, շնորհակալ ենք պարոն Գրիգորյանին, որ բնակիչներիս հորդորով կրկին առաջադրեց իր թեկնածությունը. Փարաքար համայնքում առաջատար է Վոլոդյա ԳրիգորյանըՍահակաշվիլիի բանտարկության ժամկետը երկարացվել է մինչև 2034 թվականըՂրիմի ղեկավարը հայտարարել է՝ «Ուկրաինան մահացել է»ՇՏԱՊ.Պլոմբել են Դոսաֆի շենքըՇնորհակալ եմ Լեվ Գրուպին այս ծանր պահին անվերապահ աջակցելու համար. 48տ. հասակում հանկարծամահ է եղել հայտնի աստղաբանի որդինԱնպատժելիության հետևանքով խոշտանգման նոր դեպք ոստիկանությունում․ փաստաբան Ռոման ԵրիցյանՔննչական կոմիտեն հերքում է Փաշինյանի հայտարարությունները․ Գեղամ ՄանուկյանԿարգալույծ է հռչակվել Տ. Արմեն քահանա Մելքոնյանը30 տարի Ադրբեջանը միջազգային բոլոր հարթակներում պարտված է եղել. ԱլիևԹրամփը հայտնել է՝ երբ կխոսի Պուտինի հետ«Հայկական ավիուղիները» ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքներըՖՈՏՈ․ Ուշադրություն․ Սուրենյանը կարեւոր նորությամբ գրառում է կատարելՍԱՐՍԱՓ.Եղբայրները 7 տարի բռնաբարել են իրենց 14-ամյա քրոջը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top