ՔՈԳՎ ծառայողները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել․ երկու անձ ձերբակալվել է Էրդողանի իշխանությունը երերում է. ներքաղաքական ցնցումները կազդեն Ալիեւի վրա. Բալասանյան Արցախը հայկական, պատմական տարածք է. Սարիկ Մինասյանը դեմ գնաց Փաշինյանին Փաշինյանը Ցեղասպանության հարցում մեղադրեց հայերին Եվրոպայում կարծում են՝ Ղրիմն ու Դոնբասը կմնան ռուսական վերահսկողության տակ Որքա՞ն գումար է ծախսվում ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա. Սուրեն Պարսյան Նման հրապարակումների նպատակը տվյալների հափշտակումն է. ԱՍՀՆ Առաջին անգամ անձնակազմը կարողացել է Սու-34-ով վայրէջք կատարել չբացված շասսիով (Տեսանյութ) Պուտինը աղոթեց Թրամփի համար, որպես իր ընկերոջ. Ուիկիտկոֆն անսպասելի մանրամասներ է բացահայտել ՇՏԱՊԵՔ, ՈՒՆԵՔ ԸՆԴԱՄԵՆԸ 24 ԺԱՄ ԺԱՄԱՆԱԿ եւ օգտվեք հայտնի փաստաբանի անձնական խորհրդատվությունից

ՔՊ-ականները, Կառլսոն դարձած, կթռնե՞ն իրենց «Մալիշի» մոտ

Վերլուծություն

Ըստ Foreignassistance.com-ի հրապարակած տեղեկատվության` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը՝ USAID-ին, վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանին հատկացրել է 322,2 միլիոն դոլար, govtribe.com կայքի տվյալներով՝ մոտ 253,2 միլիոն դոլար: Ընդ որում՝ երկու աղբյուրն էլ մատնանշում են, որ այս գումարների մեծ մասը տրամադրվել է 2018թ.-ից սկսած։ Իսկ ովքե՞ր էին Հայաստանում USAID-ի շահառուները, նրանք, որոնք Նիկոլ Փաշինյանի ամենաաակտիվ կողմնակիցներն էին եւ մեծապես իրենց ներդրումն ունեցան 2018-ի իշխանափոխության ժամանակ:

Հիշեցնենք, որ խոսքն այն նույն USAID-ի մասին է, որին ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի նորանշանակ ղեկավար Իլոն Մասկը համարում է հանցավոր կազմակերպություն, ավելին՝ ընդգծել, որ USAID-ին ֆինանսավորել է կենսաբանական զենքի հետազոտություն՝ ներառյալ Covid-19-ը, որը սպանել է միլիոնավոր մարդկանց:

Եվ ահա, այս ամենի հետ ներդաշնակ էր այսօր ՔՊ-ից անկախացած պատգամավոր Հովիկ Աղազարյանը, որը հիմնադրեց կուսակցություն՝ ո՛չ ավել, ո՛չ պակաս ՄԱՍԿ անունով, բայց ոչ ամենեւին Իլոն Մասկ: Հովիկ Աղազարյանը, որը վստահ է, թե առաջիկայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենալու, թերեւս լավագույն պահեստային օդանավն է, որը կապահովի ՔՊ-ականների թռիչքը ՔՊ-ից, միեւնույն ժամանակ, հումանիտար միջանցք կապահովի հենց Նիկոլ Փաշինյանի համար:

Ստացվում է՝ ճիշտ Կառլսոնի պատմությունը, ՔՊ-ականներից քիչ, թե շատ սորոսականության հետ չասոցացվողները կհայտնվեն իրենց «Մալիշի»՝ Հովիկ Աղազարյանի մոտ: Ընդ որում՝ այս սցենարում չի բացառվում, որ, իսկապես, Նիկոլ Փաշինյանը նորից չլինի վարչապետ: Նրան փոխարինելու գա իր կողակից Աննա Հակոբյանը, որն արդեն Քաթարում իրեն շեյխ է զգում: Ու բոլորովին պատահական չէ Քաթարում նրա գերակտիվությունը, քանի որ այն դարձել է աշխարհաքաղաքական հարցեր լուծելու կարեւոր հարթակ:

«ՆԵՈԺՈՂՍՈՐՈՍԱԿԱՆՆԵՐԸ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՄԻԼԻՈՆՆԵՐ «ՔԵՐԵԼ»

Իսկ ի՞նչ եղան սորոսականները, եւ ի՞նչ առաքելություն է նրանց վերապահված լինելու այս անգամ: Հայտնի սորոսականները, պարզվում է, անգործ չեն մնացել: Եթե հիշում եք, դեռեւս 2022 թվականին Սորոսի հայաստանյան գրասենյակը հայտարարությամբ հանդես եկավ, թե դադարեցնում է գործունեությունը որպես «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության ցանցի մաս: Մեկ տարի անց էլ հայտնի դարձավ, որ ԱՄՆ աշխարհահռչակ ֆինանսիստ, միլիարդատեր, «Բաց հասարակությունների» հիմնադրամի հոգաբարձու Ջորջ Սորոսը իր հսկայական կարողության՝ 25 մլրդ դոլարանոց կայսրության վերահսկողությունը հանձնում է քիչ, թե շատ պետություններ կործանելու գործում անփորձ որդուն՝ Ալեքսանդր Սորոսին։ Թվում էր, թե սորոսականությունն այլեւս անցյալում է, սակայն միայն թվում էր:

«2021 թվականից «Բաց հասարակության հիմնադրամներ»-ում իրականացվում է վերափոխումների լայնածավալ գործընթաց, որը նախատեսում է ամբողջ աշխարհում «Բաց հասարակության հիմնադրամների» ավելի քան 20 ազգային հիմնադրամների գործունեության վերանայում եւ անցում տարածաշրջանային կառավարման կառուցվածքի: Կազմակերպության վերափոխման այս առանցքային փուլում «Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանը» նախապատվություն է հայտնել առաջ տանել իր աշխատանքը որպես լիովին անկախ հիմնադրամ, որն առանձնանում է կազմակերպության գլոբալ ցանցից։ Այսպիսով, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը» դադարեցնում է իր գործունեությունը՝ որպես «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության ցանցի մաս», - ասված էր հայտարարության մեջ: Միեւնույն ժամանակ, անոնսավորել էին, որ 2023 թ․ կստեղծվի լիովին նոր, անկախ, տեղական կառույց, որի գործունեության ուղղությունների եւ ռազմավարության մասին կտեղեկացվի լրացուցիչ:

Սա թերեւս նախապես լավ մտածված պլան էր, հատկապես, որ Հայաստանում արդեն շատերի աչքերը բացվել էր եւ Սորոսի հիմնադրամի ու սորոսականների վերաբերյալ ունեն համապատասխան ընդգծված բացասական վերաբերմունք: Էլ չասենք, որ ժամանակին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ջորջ Սորոսի մասին նշել է, թե իր անձնական թշնամին է, իսկ Fox News-ի վերջին տարիների բացահայտումների համաձայն, Սորոսը տասնամյակներ շարունակ կաշառել է ԱՄՆ լրատվամիջոցներին՝ ծախսելով նրանց վրա ընդհանուր առմամբ 131 միլիոն ԱՄՆ դոլար, իրադարձություններն իր օգտին լուսաբանելու համար։ Ըստ հրապարակման՝ խոշոր միլիարդատիրոջ «գնած» մեդիա ընկերությունների ցանկում են եղել անգամ CNN-ը, NBC-ն, CBS-ը, Bloomberg-ը եւ Washington Post-ը։

Ինչեւէ, վերադառնանք հայաստանյան իրավիճակին: 2022 թվականից Հայաստանում ստեղծվել է խոստացված կառույցը՝ «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը» (ԺԶՀ)՝ Բաց հասարակության հիմնադրամների հենքի վրա: Էլի աշխատում են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ, էլի ՀԿ դաշինքներ են կազմում, էլի իրենց ծրագրերի իրականացման համար գործընկեր կազմակերպություններին տրամադրում են դրամաշնորհներ՝ արտաքին ֆինանսավորման ապահովման միջոցով:

Ըստ էության, վաղուց արդեն դիմակազերծված ու վարկաբեկված Սորոսի հիմնադրամը` իր գրանտակերներով, անում է նույնը, ինչ` տարիներ շարունակ, միայն թե` նոր անունով: Դե որպեսզի մինչեւ մարդիկ գլխի ընկնեն, որ նույն սորոսականներն են մեկտեղված, իրենք մի քանի տարի եւս կիրականացնեն իրենց «առաքելությունը» կամ ավելի ճիշտ՝ «սեւ գործը»՝ եթե հաշվի առնենք, թե ինչով էին զբաղված սորոսականները Հայաստանում տասնյակ տարիներ:

ՆՈՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ՝ ՀԻՆ ՍՈՐՈՍԱԿԱՆ ԴԵՄՔԵՐՈՎ

Ի դեպ, նոր հիմնադրամում կարելի է տեսնել հին դեմքերի: Օրինակ` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներից մեկը Սորոսի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ Ռուբեն Բաբայանն է: Այո, այո, նույն ինքը՝ Երեւանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Էլ ավելի ուշագրավ են «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի» մյուս հոգաբարձուների խորհրդի անդամների անունները: Այսպիսով՝ նրանց շարքում են ՀՀ զինված ուժերում որպես բժիշկ-համաճարակաբան աշխատած Դավիթ Մելիք-Նուբարյանը, որը զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ ՀՀ առողջապահության նախարարությունում, եղել է առողջապահական համակարգերի գծով ԱՀԿ ազգային խորհրդատու, ինչպես նաեւ եղել է ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ, Դանիել Իոաննիսյանի «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախկին աշխատակից Աննա Փամբուխչյանը նույնպես խորհրդի անդամ է (նա միացել է Խաղաղության եվրոպական ինստիտուտին 2020 թ․ ապրիլին՝ որպես Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանի վերլուծաբան, իսկ ավելի ուշ որպես Եվրոպական հարևանության տարածաշրջանային վերլուծության ծրագրի օգնական։ Աշխատել է որպես խորհրդատու Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի եւ որպես հետազոտող՝ Միջազգային ճգնաժամային խմբի ու «Ֆրիդըմ Հաուս» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համար)։ Խորհրդի անդամներից են Ամերիկյան համալսարանում փիլիսոփայություն դասավանդող Արշակ Բալայանն ու Լանա Կառլովան՝ որպես հոգաբարձուների խորհրդի նախագահ, վերջինս Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի համակարգողն է։ 

Նշենք նաեւ, որ «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի» գործընկերները եւս արդեն հայտնի են, նույն սորոսական «կանտորան» է՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան, «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն, Գյումրիի «Ասպարեզ»-ը, «Իրավունքի պաշտպանություն՝ առանց սահմանների» ՀԿ-ն, Հանրային լրագրության ակումբը եւ այլն:

Եվ եթե շատերին թվում էր, թե արդեն 2-3 տարի է, սորոսականները մնացել են առանց դրամաշնորհների, ապա չարաչար սխալվում են: Արդեն երկու տարի է` նրանք ստանում են նույն գրանտները՝ «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի» անվան տակ:

«ՆԵՈԺՈՂՍՈՐՈՍԱԿԱՆՆԵՐԸ»՝ ԱՆՈՒՆՆԵՐՈՎ ԵՎ ԹՎԵՐՈՎ

Ովքեր են «նեոժողսորոսականները», ներկայացնենք թվերով. նախորդ տարի՝ 2024 թվականին «Կանանի» սոցիալ-հոգեբանական կենտրոն ՀԿ-ն ստացել է 17,680,000 ՀՀ դրամ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը՝ 27,940,512 ՀՀ դրամ, եւս 41,458,465 ՀՀ դրամ, 21,492,787 ՀՀ դրամ եւ 20,000,000 ՀՀ դրամ ՝ նույնպես: «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն՝ 32,328,768 ՀՀ դրամ, «Քըմիթ Գլոբըլ»-ը՝ 50,340 Եվրոյի չափով դրամաշնորհ է ստացել, ՀՀ-ում փախստականների հարցերով էստոնական խորհուրդը ստացել է 114,441,063 ՀՀ դրամ, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան՝ 104,438,484 ՀՀ դրամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն՝ 9,592,644 ՀՀ դրամ եւ 20,190,500 ՀՀ դրամ, «Ալիք մեդիա Արմենիա» ՀԿ-ն՝ 10,139,593 ՀՀ դրամ, «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» ՀԿ-ն՝ 7,367,250 ՀՀ դրամ, «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման ՀԿ-ն՝ 1,940,800 ՀՀ դրամ, «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ն՝ 1,940,800 ՀՀ դրամ, «Արտակարգ ալիք» տեղեկատվական ՀԿ-ն՝ 1,940,800 ՀՀ դրամ, «Ֆակտոր տեղեկատվական կենտրոն» ՀԿ-ն՝ 23,859,600 ՀՀ դրամ, «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն՝ 4,261,180 ՀՀ դրամ, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն՝ 15,520,000 ՀՀ դրամ, Հանրային լրագրության ակումբը՝ 9,700,000 ՀՀ դրամ, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ն՝ 7,760,000 ՀՀ դրամ, Հանրային լրագրության ակումբը՝ 29,052,514 ՀՀ դրամ: 2023 թվականի դրամաշնորհների շարքում կարելի է տեսնել մնացյալ սորոսական կազմակերպությունների անունները, այսինքն՝ նրանց կյանքում, իսկապես, ոչինչ չի փոխվել, համենայնդեպս, առանց դոլարների չեն մնացել:

Այս շարքում բավական ուշագրավ է, թե ինչի համար են «Ռեգիոն» հետազոտական կենտրոնին տվել 5,333,000 ՀՀ դրամ դրամաշնորհ: Ծրագրի հիմնական նպատակն է եղել, այսպես ասած, նպաստել կայուն եւ մարդու իրավունքների վրա հիմնված խաղաղության կառուցման ջանքերին` ուսումնասիրելով, թե որքանով է օգտագործվում հայ-ադրբեջանական ներկայիս համատեքստը 2024 թվականին Ադրբեջանում եւ Ռուսաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ: Նախագիծը հատուկ ուսումնասիրել է սոցիալական ցանցերում կամ առցանց այլ հարթակներում երկու երկրների թեկնածուների, հասարակական եւ քաղաքական գործիչների ու փորձագիտական համայնքների խոսույթները քարոզարշավի ընթացքում։ Արդյունքները, որոնք հասանելի են անգլերենով եւ ռուսերենով, ներկայացրել են լայն լսարանին։

Հավելենք նաեւ, որ ինչպես Սորոսի հիմնադրամն էր իր գործունեությունը ծավալում առաջնահերթ հակառուսական դաշտում, այդպես էլ, կարծես թե, շարունակվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի դեպքում: Օրինակ` նախորդ տարի ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գեւորգյանն ընդունել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ծրագրերի ավագ ղեկավար Տաթեւիկ Խաչատրյանին ու «Արդարադատություն եւ մարդու իրավունքներ» ծրագրերի ղեկավար Արփի Հարությունյանին: Ըստ պաշտոնական հաղորդագրության` հիմնադրամի ներկայացուցիչները ներկայացրել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ USAID-ի կողմից ֆինանսավորվող ծրագիրը, որը նպաստելու էր Հռոմի կանոնադրության գործիքակազմերի պատշաճ կիրառման ապահովմանը: Սիրվարդ Գեւորգյանը բարձր էր գնահատել Հռոմի կանոնադրության հետ վավերացման գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը եւ ներկայացրել էր հետվավերացման փուլում Արդարադատության նախարարության համակարգմամբ իրականացված աշխատանքները, ինչպես նաեւ առկա համագործակցությունը միջազգային ու ներպետական մյուս գործընկերների հետ: Սիրվարդ Գեւորգյանը նաեւ նշել էր, որ Միջազգային քրեական դատարանի հետ համագործակցությունը կարգավորող օրենքի նախագծի վերաբերյալ ակնկալվում է առաջիկայում ստանալ հենց դատարանի դիտարկումները: Կողմերը քննարկել էին հետագա համատեղ քայլերը եւ պայմանավորվածություն ձեռք բերել նախանշված ուղղություններով համագործակցության իրականացման վերաբերյալ: Խոսքն այն նույն Հռոմի ստատուտի մասին է, որի կնքումից հետո որոշ մերձիշխանական գործիչներ հրճվում էին, թե համաձայն դրա, Հայաստան գալուն պես ձերբակալելու են ՌԴ նախագահին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






ՔՈԳՎ ծառայողները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել․ երկու անձ ձերբակալվել էԷրդողանի իշխանությունը երերում է. ներքաղաքական ցնցումները կազդեն Ալիեւի վրա. ԲալասանյանԱրցախը հայկական, պատմական տարածք է. Սարիկ Մինասյանը դեմ գնաց ՓաշինյանինՓաշինյանը Ցեղասպանության հարցում մեղադրեց հայերինԵվրոպայում կարծում են՝ Ղրիմն ու Դոնբասը կմնան ռուսական վերահսկողության տակՈրքա՞ն գումար է ծախսվում ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա. Սուրեն ՊարսյանՆման հրապարակումների նպատակը տվյալների հափշտակումն է. ԱՍՀՆԱռաջին անգամ անձնակազմը կարողացել է Սու-34-ով վայրէջք կատարել չբացված շասսիով (Տեսանյութ)Պուտինը աղոթեց Թրամփի համար, որպես իր ընկերոջ. Ուիկիտկոֆն անսպասելի մանրամասներ է բացահայտելՇՏԱՊԵՔ, ՈՒՆԵՔ ԸՆԴԱՄԵՆԸ 24 ԺԱՄ ԺԱՄԱՆԱԿ եւ օգտվեք հայտնի փաստաբանի անձնական խորհրդատվությունիցՌուսական ռոբոտները պայթուցիկը հասցնում են մինչեւ Ուկրաինական բլինդաժներ (Տեսանյութ)Արմավիրում սպանված անձը Արթուր Պարոնյանն էՀայտնի է Մոսկվայում Պուտինի և Վուչիչի բանակցությունների օրըՇոյգուն մեկնել է Հյուսիսային Կորեա. Կիմ Չեն Ընը հայտարարել է Ռուսաստանին իր անսասան աջակցության մասինYouTube-ում նոր կոճակ կհայտնվիԱրցախահայության պահանջները կներկայացվեն հանրահավաքի միջոցով․ հայտարարությունՎրաստանի հավաքականի գլխավոր մարզիչը` Հայաստանի ընտրանու դեմ պատասխան խաղի մասին Մխիթարյանի հետ հավաքականի մասին չենք խոսել. ԿվարացխելիաՇաքարը ճաղատության դեմ. բրիտանացի գիտնականների նոր բացահայտումըԻնչքան էլ նեղվածություն ունենամ, միշտ հավաքականի տղաների կողքին եմ. Սերոբյան Մենք պատրաստ ենք անմիջապես սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման վայրի և ամսաթվի վերաբերյալ, սակայն Ադրբեջանը խաղաղության օրակարգ է բերում նոր, արհեստական նախապայմաններ․ Արարատ ՄիրզոյանՀրանտ Ռանոսը հեռացվել է Հայաստանի ազգային հավաքականից. Ջոն վան'տ ՍխիպՌուսաստանը նախազգուշացրել Է ՃապոնիայինԹուրքիայում հասունանում է լուրջ ներքաղաքական ճգնաժամ․ դա կարող է թուլացնել Ադրբեջանին, իսկ մեզ համար ստեղծել հնարավորությունների պատուհան.Վարուժան ԳեղամյանԽորթ մայրը փայտե քանոնով հարվածներ է հասցրել 10-ամյա երեխային․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոցՄարտի 23-ին Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սպասվումԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն օր առաջ պետք է լքի Հայաստանի ՀանրապետությունըԿոչ ենք անում հետեւել մեր օրինակին եւ «պերսոնա նոն գրատա» հռչակել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին. Ալլա Հակոբյան Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավին (լուսանկար, տեսանյութ)Նեթանյահուն հրամայել է հարձակվել Լիբանանում «Հեզբոլլահի» տասնյակ թիրախների վրաՌուսաստանում հայտարարել են Եվրոպայի ռազմականացման մասինՇահրամանյանին պետք է հարցրեք, թե ոնց եղավ, որ այս մարդիկ Բաքվի բանտերում հայտնվեցին, ոնց հանձնեցին. Գագիկ ՄելքոնյանՄեր երկրի տարածքում կասկածելի գործողություններ են կատարվում. Գրիգոր ԳրիգորյանBloomberg-ը պարզել է՝ ինչ է ծրագրում Ֆրանսիան ԱՄՆ-ի դեմՊահանջում ենք փակել ՀՀ-ում գործող ամերիկյան բիոլաբորատորիաները. հայտարարությունՈւկրաինայում հայտնել են՝ ով է Զելենսկիին առաջարկել պայթեցնել բոլոր ատոմակայաններըԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը պետք է դուրս դրվի մեր երկրից՝ որպես անցանկալի անձ. Հայկ ՆահապետյանՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին ճանաչել persona non grata. հայտարարությունԷդուարդ Շարմազանովը հանդիպել է Եզրաս սրբազանի հետՈ՞ւմ համար էր և ինչի՞ մասին էր Նիկոլի արտահերթ «հարցազրույցը». Արմեն ԱշոտյանԻմ «քրաշը» Նիկոլ Փաշինյանն է. ՏրանսգենդերՀռոմի պապի մոտ երկարատեւ խոսքի խանգարում է ԱՌԱՏ ՁՅՈՒՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄՆոր մանրամասներ. Կրակոց՝ Էջմիածնի քաղաքապետի ամուսնուն պատկանող գազալցակայանում․կա զոհ․ կասկածյալը Էջմիածնում հայտնի «ՃԱՊ»-ն էՎաղարշապատի համայնքապետի սկեսրայրի գազալցակայանում հրազենով մարդ է սպանվելԱյսօր Ջրի համաշխարհային օրն էԲազմաթիվ պայմանագրեր են ստորագրվել ուժի սպառնալիքի կամ պարտված կողմի վրա ճնշում գործադրելու արդյունքում. Արմեն ՀովասափյանՎլադիմիր Պուտինը շատ խելացի մարդ է․ Թրամփի հատուկ բանագնացՎարդան Ղուկասյանը հեռախոսազանգով դիմում է քաղաքացիներինՄայր, ով միշտ «լիցքավորված է» սիրով. Այսօր հայտնի փաստաբանի ընտանիքում տոն է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top