Տարվա լավագույն երգիչ է ճանաչվել Պապ Իսպիրյանը
Մշակութային«Իրավունք» թերթի խմբագրական խորհուրդը, շարունակելով բարի ավանդույթները, այս տարի եւս, ամփոփելով անցնող` 2024 թվականը, եւ հաշվի առնելով բազմաթիվ ընթերցողների կարծիքները, ընտրել է տարվա ընթացքում իրենց գործունեությամբ տարբեր բնագավառներում աչքի ընկած լավագույններին: Այսպիսով՝ Ժողովրդական երգի ասպարեզում ունեցած ձեռքբերումների եւ հայրենիքի պաշտպանության գործում ունեցած ներդրման համար՝ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ երգիչ է ճանաչվել ՊԱՊ ԻՍՊԻՐՅԱՆԸ:
