«Ժողովուրդ». Նախարարությունը՝ ընդդեմ նախարարի՞
Մամուլի տեսություն
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ֆիասկոն (հիշեցնենք՝ ապահովագրությունը պետք է ներդրվեր դեռեւս 2023 թվականին, ապա 2024 թվականի հուլիսին, ապա 2025 թվականի հունվարի մեկից) մինչեւ հիմա ներդրված չէ:
Բացի այդ, չհիմնավորված եւ անարդյունավետ «բարեփոխումները», պետական պատվերի հետ կապված անվերջանալի եւ խորացող խնդիրները, առողջապահական համակարգի նկատմամբ հանրային ուժգնացող դժգոհությունները խառնաշփոթ են առաջացրել համակարգում:
Նույն կառույցում բավականին մրցունակ աշխատավարձով տեղավորեց նաեւ մեկ այլ մտերիմի՝ Սեւիլյա Աբրահամյանին։ Գլոբալ հիմնադրամն այն հիմնադրամն է, որ միլիոնավոր դոլարների ծրագրեր է իրականացնում ՄԻԱՎ-ի, տուբերկուլյոզի եւ մալարիայի դեմ պայքարում։ Ի դեպ, այս ոլորտում նախկինում երբեւէ գործունեություն չիրականացրած սույն տիկնանց նշանակման արդյունքում, չդիմանալով ստեղծված իրավիճակին, վերջին երկու տարիներին հերթով ազատման դիմումներ են գրել տասնյակ տարիներ շարունակ խմբում աշխատող բազմաթիվ ազնիվ պրոֆեսիոնալներ։
Նախարարության քաջատեղյակ աղբյուրները պնդում են, որ 2020 թվականի տարեսկզբին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի փորձառու տնօրեն Սամվել Գրիգորյանին եւ նրա պրոֆեսիոնալ թիմակիցներին ազատելը եղել է ոչ թե Արսեն Թորոսյանի, այլ Լենա Նանուշյանի նախաձեռնությունը։ Այսինքն` Լենա Նանուշյանն իր նշանակետերին հասել է այլոց ձեռքերով։ Նախարարությունում Նանուշյանի գործոնով են պայմանավորում նաեւ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնից Արտավազդ Վանյանի հեռացումն ու նրան Ստեփան Աթոյանով փոխարինելը։
Լուրեր կան, որ Նանուշյանը Ահարոն Բարսեղյանին ապահովագրության ներդրման գործընթացում մասնակցությունից զրկելու համար ամեն ջանք գործադրում է՝ հետագայում Խարազյանին մի քանի հարյուր միլիարդ դրամ կապիտալ ունեցող հիմնադրամի ղեկավար կարգելու նպատակով։
Պարզվում է՝ հոգեբուժարանների ֆինանսավորման ձեւաչափի կտրուկ փոփոխությունը նախաձեռնել է պետական առողջապահական գործակալության ղեկավար կազմը Խարազյանի գլխավորությամբ՝ մանրամասն չտեղեկացնելով նախարարին, որ դրա արդյունքում հատկապես հոգեբուժարանների ֆինանսավորումն էականորեն նվազելու է։
Մամուլում հրապարակումներից հետո Ավանեսյանին իր հատուկենտ «հավատարիմները» գլխի են գցել, որ այդ «բարեփոխումը» կարող է դառնալ իր կարիերայի վերջին «բարեփոխումը», ինչից հետո վերջինս հրահանգել է վերադառնալ ֆինանսավորման նախկին մեխանիզմին։ Թե ինչով կավարտվեն այս «ներքին մարտերը», կապրենք՝ կտեսնենք:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց առողջապահության նախարարություն՝ հետաքրքրվելով այս թեմաների վերաբերյալ:
Նախարարությունից արձագանքեցին. «Կադրերի նշանակումը իրականացնում է նախարարը՝ հաշվի առնելով ոլորտը համակարգող փոխնախարարի կողմից մասնագիտական որակների ներկայացումը եւ այլ հատկանիշներ: Բավական է նույն բամբասանքն ամեն շաբաթ վերարտադրեք: Ապահովագրության մասին կասեմ հետեւյալը. այդ ռեֆորմը ոչ թե լոկալ առողջապահական, այլ համապետական բարեփոխում է. ուստի մենք ամեն օր պատրաստվում ենք դրան` ամենայն մանրամասնությամբ եւ անհրաժեշտ լրամշակումներով», – «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին ներքին անկայունության պայմաններում աշխատող նախարարությունից»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում