Հուսատահ փորձ է․ Ղրիմում գնահատել են Զելենսկու՝ Ռուսաստանի հետ տարածքներ փոխանակելու մասին խոսքերը
Միջազգային
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությունը Ռուսաստանի հետ տարածքների հնարավոր փոխանակման մասին հուսահատ փորձ է՝ «ձևացնելու, թե դեռևս կարևոր դերակատար է, որը վերահսկում է իրավիճակը»: Այս մասին հայտարարել է Ղրիմի խորհրդարանի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Ցեկովը, փոխանցում է РИА Новости-ն։
«Ի սկզբանե պարզ էր, որ ներխուժումը Կուրսկի շրջան ծրագրված էր Զելենսկու և նրա արևմտյան կուրատորների կողմից՝ փոխանակման դաշտ ստեղծելու համար։ Այս արկածախնդրությունը ուկրաինական զորքերին տասնյակ հազարավոր կյանքեր է արժեցել»,- ասել է նա։
The Guardian-ին տված հարցազրույցում Զելենսկին, ինչպես հայտնել ենք, ասել է, որ ծրագրում է առաջիկա խաղաղ բանակցությունների շրջանակում Ուկրաինայի զինված ուժերի կողմից օկուպացված Կուրսկի շրջանը փոխանակել ռուսական զորքերի կողմից օկուպացված տարածքների հետ: Նա հավելել է, որ դեռ չի որոշվել, թե կոնկրետ ինչ տարածք է խնդրելու Ուկրաինան դրա դիմաց։