ՔՊ-ում վիճակը եվրահետույքային է

Իշխանական կուլիսներում իրավիճակն ավելի ու ավելի է լարվում: Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի նախագիծը դարձել է իսկական պատուհաս ՔՊ-ական պատգամավորների համար: Շատերը սկսել են գիտակցել, որ դրա կողմ քվեարկությունը ծանր հետեւանքներ է ունենալու անձնապես յուրաքանչյուրի վրա: Եվ եթե սորոսական թեւը պարտավորված է կողմ արտահայտվել, ապա Արեւմուտքից ո՛չ նախկինում, ո՛չ հիմա իրենց անձնական բարօրության համար օգուտ չտեսածները ներքին տվայտանքների մեջ են:
Այսպիսով՝ ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրները չեն բացառում, որ հենց այս քվեարկությունն էլ լինի ճակատագրական իշխող խմբակցության փլուզման համար: Սա մի կողմից կարող է ձեռնտու լինել Նիկոլ Փաշինյանին, որը, խուրդելով իր թիմի թունդ արեւմտամետներին, կստեղծի նոր ուժ ու կներկայանա նոր աշխահաքաղաքական իրավիճակում, իբր հիմա էլ` հակալիբերալ : Բայց մյուս կողմից էլ, այս սցենարը սարսափեցնում է Նիկոլ Փաշինյանին եւ իր մերձավորներին, որովհետեւ սա կնշանակի արտահերթ ընտրությունների մեկնարկ: Իսկ թե ինչ կարող է լինել ընտրությունների ժամանակ, այդքան էլ միանշանակ չէ՝ հաշվի առնելով վերջին ոչ հուսադրող սոցհարցումները:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ