Մեր եւ ժողովրդի պասիվությունն ընկալելի չէ. Մետաքսե Հակոբյան

Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր ՄԵՏԱՔՍԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ, անդրադառնալով Բաքվում շարունակաբար նվաստացումների եւ ստորացումների ենթարկվող մեր պատանդառված ու գերեվարված հայրենակիցներին՝ նշեց, որ այլեւս լռել չի կարելի:
— Ի վերջո, Բաքվում մեր ընկերներն են, մեր հարազատները, մեր գործընկերները: Մենք շատ լավ գիտենք նրանցից յուրաքանչյուրի կերպարը: Վստահ եմ՝ մեր եւ ժողովրդի պասիվությունն իրենց համար ընկալելի չէր լինի: Եթե մեզնից յուրաքանչյուրը իրենց հետ տեղերով փոխված լիներ, վստահ եմ՝ իրենք ջանք ու եռանդ չէին խնայելու եւ իրենց գործողություններով չէին համակերպվելու այն իրողության հետ, որում այսօր իրենք են հայտնվել: