Պատրաստ էի գնալ «Լանս», բայց նրանց տրանսֆերային առաջարկը ...Սպերցյանը` տրանսֆերային բոլոր տարբերակների մասին
Սպորտ
Հայաստանի հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հարցազրույց է տվել Championat.com-ին:
- Գիտե՞ս, թե որքան է քո արժեքը Transfermarkt-ում:
- Այո՛, վերջերս ինձ նշել էին սոցիալական ցանցում, 20 միլիոն եվրո:
- Խելամի՞տ է:
- Բավական:
«Բորուսիա Դ.», «Յուվենտուս», «Ինտեր», «Լացիո», «Լանս», «Ժիրոնա», «Ֆիորենտինա», ՊՍԺ ... նախորդ մեկ տարվա ընթացքում շշուկներ են եղել այս ակումբների կողմից հետաքրքրության մասին:
- Ինձ թվում է՝ նույնիսկ ավելի շատ ակումբների անուններ են շրջանառվել:
- Այդքանից ո՞րն է ճիշտ:
- Գործակալս եղել է Փարիզում և շփվել է ՊՍԺ-ի ներկայացուցիչների հետ, բայց միայն այդքանը: Նրանք իմ մասին հարցրել են նաև Սաֆոնովին, բայց որևէ առաջարկ չի եղել:
- Իսկ «Լա՞նսը»:
- Նրանց կողմից առաջարկն ամենակոնկրետն էր, բայց որոշում կայացնողը «Կրասնոդարն» էր:
- «Յուվենտուսը», «Ժիրոնան»...
- «Յուվենտուսից» կողմից ևս կար հետաքրքրվածություն: «Ժիրոնան» ամռանն էր առաջարկ կատարել «Կրասնոդարին»:
- Այդ թիմերից որի՞ կազմում կցանկանայիր խաղալ:
- Յուրաքանչյուրում: Պատրաստ էի գնալ «Լանս», բայց նրանց տրանսֆերային առաջարկը ... Նրանք նույնիսկ ավելի քիչ գումար էին առաջարկել «Կրասնոդարին», քան մեկ տարի առաջ «Այաքսը»: Ինչպե՞ս կարող եմ նման առաջարկի դեպքում գնալ և խնդրել՝ ինձ բաց թողնեն, չնայած նրան, որ մեկ տարում ավելի ուժեղ եմ դարձել: Աշխատավարձի մասին չեմ խոսում: Ինձ համար տարբերություն չկա:
- Դանիել Ֆարկեի հետ խոսե՞լ եք տրանսֆերի մասին:
- Ոչ (ծիծաղում է):
- Չեմպիոնշիփում կխաղայի՞ք:
- Ինչո՞ւ ոչ: Ամենայն հավանականությամբ: Հավանաբար «Լիդսը» դուրս կգա Պրեմիեր լիգա, հիմա առաջին տեղով է ընթանում: Բայց «Կրասնոդարն» էլ առաջին տեղում է: «Կրասնոդարն» ինձ բաց կթողնի միայն լավ առաջարկի դեպքում, այդպիսի առաջարկ ձմռանը չի եղել: