Ինչու էր Մոսկվա եկել Թրամփի վստահելի հատուկ բանագնացը
Միջազգային
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանում դատապարտված ամերիկյան շպիոն Մարկ Ֆոգելին ազատելու խնդրով Մոսկվա էր ժամանել Մերձավոր Արևելքում Թրամփի բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը: Ու պատահական չէ, որ հենց նա:
Մի քանի օր առաջ տեղեկություն տարածվեց, որ հենց Ուիտկոֆին է իրականում Թրամփը հանձնարարել` Մոսկվայի հետ սկսել ուղիղ բանակցային գործընթաց: Եվ ահա, New York Times-ը պնդում է, որ Ֆոգելին ազատելու հարցը ոչ թե Ուիտկոֆի Մոսկվա այցի հիմնական պատճառն էր, այլ, ավելի շուտ, իրական նպատակի «հաճելի բոնուսը» կամ «քողարկումը»:
Ըստ աղբյուրի, մինչ այս էլ Ուիտկոֆը բանակցային շփումներ է ունեցել Պուտիի վստահելի նորկայացուցիչների հետ: Իսկ ահս այցի հիմնական իմասը պայմանավորվածություններին ամփոփիչ տեսք տալն էր: Ավելի, որոշ աղբյուրներ անգամ պնդում են, որ նրան ընդունել է նաեւ ՌԴ նախագահը:
Ըստ ռուսական տվյալների, Թրամփի մոտ մեծ վստահություն վայելող եւ դեռ 1980-ականներից ընկերական հարաբերություններ ունեցող Ուիտկոֆը շփումներ է ունեցել նաեւ Սաուդյան Արաբիայի և Կատարի ներկայացուցիչների հետ, որոնցից յուրաքանչյուրը ձգտում է դառնալ Պուտին-Թրամփ առաջին հանդիպումն ընդունող պետություն։ Աղբյուրները նաեւ այն կարծիքին են, որ Ուիտկոֆն այս այցի ժամանակ նաեւ քննարկել է հենց այդ հանդիպման հարցը: