Գոնե Ձեր ատելությունը ի ցույց մի դրեք, վերջ տվեք Ձեր շուստրիությանը

Պարոն Սիմոնյան պետք է կռվել։Այո, պետք էր կռվել , այլ ոչ թե աղերսագին լինել Ադրբեջանի առջև,ինչպես ներկայում։Իսկ պետք էր արդյոք 2022 թվականի դեկտեմբերի 12-ից հետո ջանքեր գործադրել Արցախում հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանությունը կանխելու ուղղությամբ։Չէ որ Ադրբեջանը այնպիսի կենսապայմաններ էր ստեղծել ,որի նպատակում Արցախի հայության լիակատար ոչնչացումն էր։Իսկ գուցե ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65 - Ա որոշմամբ
հաստատված ՀՀ կառավարության ծրագրով ցեղասպանության և մարդկայնության դեմ
ուղղված հանցագործությունների կանխարգելումը արտաքին քաղաքականության
ոլորտում դիտարկված լինելով որպես Կառավարության առաջնայնություններից մեկը ,այլևս ինքնաբերաբար չի գործում։Եվ վերջապես, գոնե ձեր ատելությունը ի ցույց մի դրեք և վերջ տվեք ձեր նախկիներ ու ներկաներ քաղաքական շուստրիությունները։Հոգացեք վաղվա Հայաստանի համար։Հավատացեք, մեր ժողովուրդը ներող ժողովուրդ է,եթե հայրենանվեր ծառայություն կա։Իսկ, եթե Ձեր պատկերացումներում Արցախցիները հյուրեր են, ապա հայտարարեք։Այս դեպքում , մենք մեր հայրենիք Հայաստանը կգտնենք։