Ադրբեջանը պատրաստվում է պաշտպանական համագործակցություն զարգացնել Սոմալիի հետ
Միջազգային
Ադրբեջանը պատրաստվում է պաշտպանական համագործակցություն զարգացնել Սոմալիի հետ։
Ինչպես տեղեկացրել է APA-ն, Սոմալիի նախագահ, Հասան Շեյխ Մոհամուդի Բաքու այցի շրջանակում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր։
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի եւ Սոմալիի պաշտպանության նախարար Աբդուլքադիր Մուհամեդ Նուրի միջեւ փոխանակվել է «Ադրբեջանի կառավարության եւ Սոմալիի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ պաշտպանության եւ պաշտպանական արդյունաբերության ոլորտներում համագործակցության մասին համաձայնագիրը»։