Էդգար Սևիկյանի շրջադարձ հարվածով գոլը` Վրաստանի դարպասին (տեսանյութ) Մարտի 26-ին Միջինք է Ինչ է սպասվում ռուսական թատրոնում ապրիլին Արթուր Դավթյանը Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող Աշխարհի գավաթի երրորդ փուլում դարձավ չեմպիոն ՎԻԴԵՈ. Հաշիվը 5:0. հայ ֆուտբոլասերները պահանջում են Մելիքբեկյանի հրաժարականը՝ վանկարկելով «Մելիքբեկյան, հեռացիր» Սարսափ. 30 տարի հետո Հայաստան վերադարձած եղբայրը ընտանեկան գերեզմանից հանել է քրոջ դագաղը ու տեղափոխել այլ վայր՝ ասելով, թե նա և եղբայրը տեղ չունեն այդտեղ Թուրքիայի իրադարձությունների եւ Իմամօղլուի կալանքի շուրջ ուշագրավ խաղ է զարգանում (Տեսանյութ) Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել անհապաղ դադարեցնել Գազայի հատվածի ռմբակոծությունները (Տեսանյութ) Ռեակտիվ ինքնաթիռը ընկելել և պայթել ավիաշոուի ժամանակ` հանդիսատեսի աչքի առաջ (Տեսանյութ) Ռանոսը` Հայաստանի ազգային հավաքականից հեռանալու մասին

Կպատասխանի՞ Մոսկվան Ալիեւի հարձակումներին եւ ինչպե՞ս

Վերլուծություն

Եվ այս­պես, ռուս-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը շա­րու­նա­կում են սրվել աչ­քի ա­ռաջ: Բաք­վի քա­րոզ­չա­մե­քե­նան շա­րու­նա­կում է ակ­տի­վո­րեն ա­մեն ինչ կա­պել ադր­բե­ջա­նա­կան կոր­ծան­ված ինք­նա­թի­ռի պատ­մութ­յան հետ, թե՝ Մոսկ­վան այդ­պես էլ նե­րո­ղութ­յուն չխնդրեց: Բայց այն, որ դա ըն­դա­մե­նը ա­ռիթ էր, ընդ ո­րում, ակն­հայ­տո­րեն սար­քո­վի ա­ռիթ, ի սկզբա­նե կա­րե­լի էր տես­նել:

ԻՆՔՆԱԹԻՌԸ ՄԻԱՅՆ ԱՌԻԹ ԷՐ

Ինք­նա­թի­ռի կոր­ծան­ման բուն պատ­մութ­յու­նը, ո­րի պատ­ճառ­նե­րի ու­սում­նա­սի­րութ­յան հե­տաքն­նութ­յան ըն­թաց­քում, ի դեպ, ար­դեն հերք­վել են Բաք­վի նախ­նա­կան մի շարք մե­ղադ­րանք­նե­րը, դեռ ըն­թաց­քի մեջ է: Սա­կայն ի­րո­ղութ­յունն այն է, որ ա­մե­նե­ւին էլ դա չէ, որ դար­ձավ ռուս-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի վատ­թա­րաց­ման այս փու­լի սկիզ­բը: Էլ ա­վե­լի վաղ՝ մինչ այդ դեպ­քը, Բա­քուն, հի­շեց­նենք, իր իսկ մի շարք քա­ղա­քա­ցի­նե­րի մե­ղադ­րեց ՌԴ-ի օգ­տին լրտե­սութ­յան, ա­վե­լի կոնկ­րետ՝ պե­տա­կան դա­վա­ճա­նութ­յան մեջ՝ դա­տա­պար­տե­լով մեծ պատ­ժա­ժամ­կետ­նե­րի: Միայն փաս­տը, որ այդ ան­ձինք պե­տա­կան գաղտ­նիք կրող­ներ չէին, որ մի բան էլ դրանք փո­խան­ցեին ռուս­նե­րին, ար­դեն իսկ խո­սում էր այն մա­սին, որ Բա­քուն վերց­նում է հա­կա­ռու­սա­կան կուրս: Ընդ ո­րում, այդ փաս­տը տվյալ փու­լում ֆիք­սե­ցին նաեւ ռու­սա­կան տար­բեր, այդ թվում՝ ազ­գայ­նա­կան շրջա­նակ­նե­րը, նաեւ խոս­տո­վա­նե­լով, որ այն քա­ղա­քա­կան խա­ղադ­րույք­նե­րը, ո­րոնք կա­տա­րել էին Ադր­բե­ջա­նի վրա, գործ­նա­կա­նում ձա­խող­ման շե­մին է:

Ինք­նա­թի­ռի դեպ­քից հե­տո էլ այդ մի­ջա­դե­պե­րը շա­րու­նակ­վում են: Բաք­վում «Ռու­սա­կան տան» փա­կումն ար­դեն լուրջ ազ­դակ էր նաեւ պաշ­տո­նա­կան Մոսկ­վա­յի հա­մար: Ու հի­մա էլ ադր­բե­ջա­նա­կան աղբ­յուր­ներն ակ­տի­վո­րեն այդ բնույ­թի մի շարք այլ քա­րոզ­չա­կան ուղ­ղութ­յուն­ներ են զար­գաց­նում: Նախ, շրջա­նա­ռութ­յան մեջ դրե­ցին թեզ, թե ռուս­նե­րը փոր­ձել են նաեւ Սանկտ Պե­տեր­բուրգ թռչող Ա­լիե­ւի ինք­նա­թի­ռի հետ կապ­ված վթար եւս սար­քել: Հաս­կա­նա­լի է, շատ զգույշ, թե­րեւս հաշ­վի առ­նե­լով, որ լուրջ մե­ղադ­րանք­նե­րի դեպ­քում պայթ­յունն ար­դեն կան­խել հնա­րա­վոր չէր լի­նե­լու: Հի­մա էլ ան­ցել են մի փոքր ա­վե­լի անվ­տանգ ուղ­ղութ­յան՝ զար­գաց­նե­լով «ռու­սա­կան շպիոն­ներ» թե­ման: Ընդ ո­րում, այս ան­գամ առն­վազն քա­րոզ­չա­կան մա­կար­դա­կով մե­ղադ­րանք­ներ են հաս­ցեագ­րում հենց ադր­բե­ջա­նա­կան եր­բեմ­նի բարձ­րաս­տի­ճան գոր­ծիչ­նե­րի: Այդ թվում՝ եր­բեմ­նի «գորշ կար­դի­նալ», Ա­լիե­ւի աշ­խա­տա­կազ­մի նախ­կին ղե­կա­վար Ռա­միզ Մեխ­տի­եւին՝ որ­պես շ­պիո­նա­կան խմբի ղե­կա­վար: Նաեւ Ադր­բե­ջա­նի նախ­կին արտ­գործ­նա­խա­րար Էլ­մար Մա­մեդ­յա­րո­վին, Ազ­գա­յին անվ­տան­գութ­յան նախ­կին նա­խա­րար Էլ­դար Մախ­մու­դո­վին, մշա­կույ­թի նախ­կին նա­խա­րար Ա­բուլ­ֆազ Գա­րա­եւին, ե­րի­տա­սար­դութ­յան եւ ս­պոր­տի նախ­կին նա­խա­րար Ա­զադ Ռա­հի­մո­վին եւ այլ նախ­կին պաշ­տոն­յա­նե­րի՝ որ­պես խմբի ան­դամ­ներ: Ու ե­թե դա ի­րա­վա­կան տեսք ստա­նա, թե­րեւս, նրանց բո­լո­րին կմե­ղադ­րեն ընդ­հուպ՝ Ադր­բե­ջա­նում պե­տա­կան հե­ղաշր­ջում նա­խա­պատ­րաս­տող­ներ:

Այս­պի­սով, այն տպա­վո­րութ­յունն է, որ Ա­լիեւն ակ­տի­վո­րեն չե­զո­քաց­նում է բո­լոր նրանց, ով­քեր ժա­մա­նա­կին կամ նաեւ հի­մա, ի պաշ­տո­նե կամ սե­փա­կան նա­խա­սի­րութ­յու­ննե­րով եւ հա­մոզ­մունք­նե­րով, Մոսկ­վա­յի հետ ու­նե­ցել են ո­րո­շա­կիո­րեն դրա­կան հա­րա­բե­րութ­յուն­ներ: Ամ­բողջ հարցն այն է, թե ին­չո՞ւ հենց այս պա­հին եւ հա­նուն ի՞նչ շա­հե­րի:

ՈՒՐ Է ՆԱՅՈՒՄ ՀԵՅԴԱՐՈՎԻՉԸ

Թե հա­նուն ինչ շա­հե­րի, կա­րե­լի է կռա­հել: «Ռու­սա­կան շպիոն­ներ» թե­մա­տի­կա­յից զատ, այս փու­լում ա­լիեւ­յան վե­րահս­կո­ղութ­յան ադր­բե­ջա­նա­կան աղբ­յուր­նե­րը միան­գա­մայն ակ­տիվ են նաեւ Իս­րա­յե­լի հետ հա­րա­բե­րութ­յու­ննե­րի թե­մա­յում: Այդ թվում, թե ինչ հար­մա­րա­վե­տո­րեն են տե­ղա­վոր­վել Իս­րա­յե­լի մի­ջերկ­րա­ծով­յան գա­զա­յին հա­մա­լի­րում, ո­րը, ի դեպ, ծրագ­րում է ծո­վով խո­ղո­վա­կա­շա­րի կա­ռու­ցում դե­պի հա­րա­վա­յին Եվ­րո­պա, այ­սինքն՝ միան­գա­մայն սուր հա­կա­սութ­յու­ննե­րի մեջ է Ռու­սաս­տա­նի հետ: Նաեւ, որ ան­գամ Գա­զա­յի հա­կա­մար­տութ­յան ա­մե­նա­սուր փու­լում «2,37 մլն տոն­նա նավթ է մա­տա­կա­րա­րել Իս­րա­յե­լին՝ 2024 թվա­կա­նի ա­ռա­ջին ինը ա­միս­նե­րին»: Իսկ ա­հա՝ «Նա­խա­գահ Ա­լի­եւի շփում­նե­րը հա­մո­զիչ կեր­պով ցույց են տա­լիս Բաք­վի «իս­րա­յե­լա­կան օ­րա­կար­գի» խիտ գրա­ֆի­կը»,- գրում է Haqqin.az-ը՝ ա­վե­լաց­նե­լով. «Ընդ­հա­նուր առ­մամբ, ադր­բե­ջա­նա-իս­րա­յե­լա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հիմ­նա­կան աս­պեկտ­նե­րը գաղտ­նիք չեն եւ հայտ­նի են։ Սա զեն­քի եւ տեխ­նո­լո­գիա­նե­րի գնում է Ադր­բե­ջա­նի պաշտ­պա­նա­կան արդ­յու­նա­բե­րութ­յան հա­մար… Ադր­բե­ջա­նի գյու­ղատն­տե­սութ­յան ո­լոր­տում իս­րա­յե­լա­կան ներդ­րում­նե­րի լավ հե­ռան­կար­ներ, մաս­նա­վո­րա­պես՝ նոր տնտե­սա­կան շրջան­նե­րում հա­ցա­հա­տի­կա­յին կուլ­տու­րա­նե­րի մշա­կութ­յան զար­գաց­ման հա­մար. հա­մա­տեղ ծրագ­րեր հե­ռա­հա­ղոր­դակ­ցութ­յան, զբո­սաշր­ջութ­յան ո­լոր­տում…»:

Սա­կայն այս ա­մե­նի ի­մաս­տը Բաք­վում ա­վե­լի խորն են տես­նում: Ըստ նույն աղբ­յու­րի. «Հարկ է հատ­կա­պես նշել, որ պաշ­տո­նա­կան Բաք­վին միշտ հա­ջող­վել է Վա­շինգ­տո­նում լավ ներ­կա­յաց­նել ադր­բե­ջա­նա-իս­րա­յե­լա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը»: Ըստ այդմ էլ՝ «Այ­սօր շատ կար­եւոր է, որ նա­խա­գահ Իլ­համ Ա­լի­եւը դրա­կան, աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ա­ռու­մով ա­մուր հիմք ձեւա­վո­րի ԱՄՆ նոր, շատ իմ­պուլ­սիվ եւ չա­փա­զանց ան­կան­խա­տե­սե­լի վար­չա­կազ­մի հետ փոխ­գոր­ծակ­ցութ­յան հա­մար: Ի վեր­ջո, կաս­պիա­կան նավ­թը վա­ղուց դա­դա­րել է ԱՄՆ-ի հա­մար վճռո­րոշ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դեր խա­ղալ, ինչ­պես դա ա­նում էր 1990-ա­կան եւ 2000-ա­կան թվա­կան­նե­րին»: Ու քա­նի որ նավ­թի խա­ղա­թուղթն ար­դեն չի գոր­ծում, Ա­լիեւն էլ. «Օգ­տա­գոր­ծում է դի­վա­նա­գի­տա­կան ​​գոր­ծիք­նե­րի լայն շրջա­նակ՝ հի­շեց­նե­լու Դո­նալդ Թ­րամ­փի վար­չա­կազ­մին քա­ղա­քա­կա­նա­պես կա­յուն եւ վս­տա­հե­լի Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տութ­յան կար­եւո­րութ­յան մա­սին՝ որ­պես պա­տաս­խա­նա­տու գոր­ծըն­կե­րոջ»:

Կարճ ա­սած, ա­մեն ինչ տա­նում է նրան, ին­չի մա­սին վեր­ջերս խո­սե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք: Ա­լիե­ւը, ըստ ա­մե­նայ­նի, մեծ հույ­սեր է փայ­փա­յում, որ Նե­թան­յա­հու­ի մի­ջո­ցով կկա­րո­ղա­նա հի­մա էլ թռնել Թ­րամ­փի գիր­կը: Դ­րա հա­մար պետք է ցույց տալ, որ կա­րող է նրա հա­մար Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում հար­մար հե­նա­կետ դառ­նալ, հաշ­վի առ­նե­լով նաեւ այն կտրուկ կուր­սը, ո­րը Թ­րամփն ու­նի այդ տա­րա­ծաշր­ջա­նի հան­դեպ՝ ընդ­հան­րա­կան ի­մաս­տով եւ Ի­րա­նի՝ մաս­նա­վո­րա­պես: Մինչ­դեռ ռուս-ի­րա­նա­կան կա­պե­րը, այդ թվում՝ հայտ­նի ռազ­մա­վա­րա­կան հա­մա­ձայ­նա­գի­րը, Ա­լիե­ւի նման ծրագ­րե­րի հա­մար լրջա­գույն խոչըն­դոտ են: Ա­վե­լին, դա կա­րող է խոչըն­դոտ դառ­նալ նաեւ Թ­րամ­փի հա­մար, ե­թե նա ի­րոք ցան­կա­նա Ի­րա­նի հար­ցում գնալ ա­մե­նա­ծայ­րա­հեղ քայ­լե­րին, ին­չի հետ կապ­ված, ի դեպ, մի գլուխ մե­կը մյու­սից կոշտ մե­սիջ­ներ է հղում Թեհ­րա­նին: Ա­լիեւն էլ, թե­րեւս, մտա­ծում է, որ ե­թե ի ցույց դնի Մոսկ­վա­յի հան­դեպ նման կոշտ մո­տե­ցում, այ­սինքն՝ Թ­րամ­փին ցույց տա, թե կա­րող է խզման կետ դառ­նալ ՌԴ-Ի­րան ուղ­ղութ­յան վրա, ու­րեմն Վա­շինգ­տո­նում հա­վուր պատ­շա­ճի կգնա­հա­տեն նրա այդ ջան­քե­րը:

ԿՊԱՏԱՍԽԱՆԻ՞ ՄՈՍԿՎԱՆ

Ե­թե այս սխե­ման է, դա մեկ բան է նշա­նա­կում՝ Ա­լիե­ւը ո­րո­շել է վա-բանկ գնալ: Ա­մեն դեպ­քում, փաստն այն է, որ Մոսկ­վան ար­դեն սկ­սել է ա­մե­նա­վե­րին մա­կար­դակ­նե­րով բա­վա­կա­նին ռիս­կա­յին գնա­հա­տել ներ­կա զար­գա­ցում­նե­րը, եւ բա­նը հա­սել է ան­գամ Անվ­տան­գութ­յան խորհր­դի մա­կար­դա­կով այն քննար­կե­լուն:

Թե կոնկ­րետ ինչ պա­տաս­խան կա­րող է լի­նել, դեռ տե­սա­նե­լի չա: Բայց ա­հա, փոր­ձա­գի­տա­կան, ազ­գայ­նա­կա­նութ­յան մա­կար­դակ­նե­րով Ռու­սաս­տա­նի հա­կաադր­բե­ջա­նա­կա­նութ­յու­նը բա­վա­կան ակ­տիվ ա­ճի փու­լում է: Ընդ­հուպ, սկսվել են կո­չեր՝ ա­զե­րի­նե­րին ռու­սա­կան բո­լոր բիզ­նես­նե­րից զրկել, բո­լոր ֆոն­դե­րը փա­կել, ադր­բե­ջա­նա­կան անօրի­նա­կան միգ­րանտ­նե­րին ճամ­փել Բա­քու, իսկ ՌԴ քա­ղա­քա­ցի­ներ դար­ձած­նե­րին՝ ռազ­մա­ճա­կատ: Ա­ռա­վել եւս, որ ադր­բե­ջա­նա­կան աղբ­յուր­նե­րի մոտ պա­կաս չեն նաեւ ուկ­րաի­նա­մետ հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը:

Մ­յուս կող­մից` ա­սել, թե այս պա­հին Կ­րեմ­լի հիմ­նա­կան մտա­հո­գութ­յու­նը Ա­լիեւն է, դա էլ տե­ղին չէ: Ի­րա­կա­նում այս պա­հին Հեյ­դա­րո­վի­չը, ըստ ռու­սա­կան տե­ղե­կաց­ված աղբ­յուր­նե­րից մե­կի. «Դեռ միայն նախ­նա­կան հռե­տո­րա­բա­նութ­յան մա­կար­դա­կում է: Իսկ մնա­ցած բո­լոր ծրագ­րե­րը, այդ թվում՝ Իս­րա­յե­լի հետ կապ­ված, դրանք նոր բան չեն: Ի­հար­կե, այս ա­մե­նը նոր ե­րանգ է ստա­նում՝ Թ­րամ­փի իշ­խա­նութ­յան գա­լու եւ Իս­րա­յե­լի հետ նրա սերտ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան ֆո­նին: Բայց միա­ժա­մա­նակ, չէ՞ որ Թ­րամ­փը պար­բե­րա­բար խո­սում է նաեւ Մոսկ­վա­յի հետ զար­գա­ցող բա­նակ­ցութ­յուն­նե­րի մա­սին: Իսկ Ա­լիե­ւը, չմո­ռա­նանք, այդ հռե­տո­րա­բա­նութ­յան հետ մեկ­տեղ, ստո­րագ­րեց փաս­տա­թուղթ՝ հա­վա­նութ­յուն տա­լով Ադր­բե­ջա­նի և Ռու­սաս­տա­նի միջև «Հ­յու­սիս-­Հա­րավ» տրանս­պոր­տա­յին մի­ջանց­քի մա­սին հա­մա­ձայ­նագ­րին»:

Այ­սինքն, գո­նե այս փու­լում Մոսկ­վա­յի կենտ­րո­նաց­վա­ծութ­յու­նը մնում է Թ­րամ­փի հետ բա­նակ­ցա­յին թե­մա­տի­կան, բայց նաեւ, ինչ­պես հեր­թա­կան ան­գամ պարզ հայ­տա­րա­րեց ՌԴ ԱԳՆ-ն՝ փոխ­նա­խա­րար­նե­րի մա­կար­դա­կով, օ­րա­կար­գում թող­նե­լով այն բո­լոր պայ­ման­նե­րը, ո­րոնք կա­յին ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յամբ ի սկզբա­նե եւ ո­րոնք դեռ մինչ պա­տե­րազ­մը ներ­կա­յաց­վել էին նաեւ Բայ­դե­նին: Այ­սինքն, չեն կա­տար­վի այդ պայ­ման­նե­րը, չի լի­նի նաեւ ա­մե­նօր­յա ռե­ժի­մով Թ­րամ­փի ա­սած «գոր­ծար­քը»:

Մ­յուս կող­մից էլ, նա­խօ­րեին հայտ­նի դար­ձավ, որ նա­խա­գահ Սին կմաս­նակ­ցի Հաղ­թա­նա­կի 80-ամ­յա­կի կա­պակ­ցութ­յամբ Մոսկ­վա­յում կա­յա­նա­լիք մի­ջո­ցա­ռում­նե­րին: Դա եւս միան­գա­մայն պարզ մե­սիջ է Թ­րամ­փին. ե­թե նա ու­նի խնդիր, որ ինչ-որ տար­բե­րա­կով կկանգ­նեց­նի ուկ­րաի­նա­կան հա­կա­մար­տութ­յու­նը, դրա­նով կա­պա­հո­վի Մոսկ­վա­յի չե­զո­քութ­յունն ու հե­րթա­կան հիմ­նա­կան հար­վա­ծը կտե­ղա­փո­խի Չի­նաս­տա­նի եւ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի՝ Ի­րա­նի ուղ­ղութ­յամբ, ա­պա դա չի աշ­խա­տե­լու: Խորհր­դան­շա­կան մեծ ի­մաստ ստա­ցած Հաղ­թա­նա­կի 80-ամ­յա­կին՝ մա­յի­սի 9-ին, Սին կգտնվի Կար­միր հրա­պա­րա­կում: Իսկ Ի­րա­նի հետ կա ՌԴ-ի ռազ­մա­վա­րա­կան պայ­մա­նա­գի­րը, ո­րը ցան­կա­ցած պա­հի կա­րող է հա­մալր­վել ռազ­մա­կան հար­ված­նե­րի դեպ­քում փո­խա­դարձ օգ­նութ­յան հե­տաձգ­ված դրույ­թով: Կարճ ա­սած, որ Թ­րամ­փը աշ­խար­հով մեկ գոռ­գո­ռա­լու, բո­լո­րին սպառ­նա­լու փո­խա­րեն, նստի գլո­բալ բա­նակ­ցա­յին սե­ղա­նի շուրջ եւ, հաշ­վի առ­նե­լով ինչ­պես Մոսկ­վա­յի, այն­պես էլ Պե­կի­նի եւ Թեհ­րա­նի շա­հե­րը, պայ­մա­նա­վոր­վի: Ե­թե ոչ, ա­պա ի­րա­վի­ճա­կը կշա­րու­նակ­վի այն նույն սրութ­յամբ, ո­րը կար Բայ­դե­նի օ­րոք, եւ ո­րը փո­խե­լու խոս­տում­նե­րով Թ­րամ­փը իշ­խա­նութ­յան ե­կավ:

Եվ ա­հա, ըստ հի­շա­տակ­ված ռու­սա­կան աղբ­յու­րի, Մոսկ­վա­յում կար­ծում են, որ այս եր­կու տար­բե­րակ­նե­րից որն էլ լի­նի, նաեւ կա­րող է մե­խա­նի­կո­րեն լու­ծել Ա­լիե­ւի հար­ցը: «Ե­թե Թ­րամ­փը գնա պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­ննե­րի, ա­պա չպետք է հա­վակ­նութ­յուն­ներ ցու­ցա­բե­րի այն տա­րա­ծաշր­ջան­նե­րի հան­դեպ, որ­տեղ Ռու­սաս­տանն ու­նե­ցել է ա­վան­դա­կան վե­րահս­կո­ղութ­յուն: Իսկ ե­թե ի­րա­վի­ճա­կը շա­րու­նա­կի գնալ սրաց­ման ուղ­ղութ­յամբ, ա­պա ի՞նչ է ա­նե­լու Թ­րամ­փը, պետք է Կիե­ւին ա­վե­լի հզոր զի­նա­տե­սակ­նե՞ր տա: Բայց չէ՞ որ Բայ­դե­նը ար­դեն հա­սել է ա­ռա­վե­լա­գույ­նին, եւ այդ շեմն անց­նելն ար­դեն կնշա­նա­կի ռուս-ա­մե­րիկ­յան ու­ղիղ բա­խում»,- ի­րա­վի­ճա­կը գնա­հա­տում է աղբ­յու­րը: Նաեւ ա­վե­լաց­նե­լով, որ հի­մա պետք է նախ՝ ա­վար­տել աբ­խա­զա­կան խնդի­րը (այս­տեղ մոտ օ­րերս ընտ­րութ­յուն­ներ են լի­նե­լու), ո­րից հե­տո միայն, նաեւ այդ փոր­ձից ել­նե­լով, խոսք կգնա կով­կաս­յան հար­թա­կում նոր ռազ­մա­վա­րութ­յան մա­սին:






Էդգար Սևիկյանի շրջադարձ հարվածով գոլը` Վրաստանի դարպասին (տեսանյութ)Մարտի 26-ին Միջինք էԻնչ է սպասվում ռուսական թատրոնում ապրիլինԱրթուր Դավթյանը Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող Աշխարհի գավաթի երրորդ փուլում դարձավ չեմպիոնԱրմավիրի դատախազ Էդգար Բաբայանը հօգուտ թուրքի որոշո՞ւմ է կայացրելՎԻԴԵՈ. Հաշիվը 5:0. հայ ֆուտբոլասերները պահանջում են Մելիքբեկյանի հրաժարականը՝ վանկարկելով «Մելիքբեկյան, հեռացիր»Սարսափ. 30 տարի հետո Հայաստան վերադարձած եղբայրը ընտանեկան գերեզմանից հանել է քրոջ դագաղը ու տեղափոխել այլ վայր՝ ասելով, թե նա և եղբայրը տեղ չունեն այդտեղ Թուրքիայի իրադարձությունների եւ Իմամօղլուի կալանքի շուրջ ուշագրավ խաղ է զարգանում (Տեսանյութ)Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել անհապաղ դադարեցնել Գազայի հատվածի ռմբակոծությունները (Տեսանյութ)Ռեակտիվ ինքնաթիռը ընկելել և պայթել ավիաշոուի ժամանակ` հանդիսատեսի աչքի առաջ (Տեսանյութ)Ռանոսը` Հայաստանի ազգային հավաքականից հեռանալու մասինՖՈՏՈ. Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հիվանդանոցում հայտնվելուց հինգ շաբաթ անց առաջին անգամ հայտնվել է հանրությանը Ազգերի լիգա. Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմը Վրաստանի ընտրանու դեմ խաղում ՓԱՍՏԱԹՈՒՂՓ. Ալեն Սիմոնյանը թույլ չի տվել պատգամավորի փաստաբանը օրենքով սահմանված կարգով ներկա լինի անձեռնմխելիությունից զրկելու նիստինԳարունը ֆինանսական հաջողություն կբերի. կենդանակերպի որոշ նշաններ շուտով շատ փող կունենանՌուսական անօդաչուն ոչնչացրել է ոերմանական հազվագյուտ PzH 2000 ինքնագնաց հրետանին (Տեսանյութ)Ով է Աղազարյանի դեմ ցուցմունք տված անձը եւ ինչ «գնով է» ճողոպրել երկրից. Բացառիկ մանրամասներԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ ԼՅՈՎԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՉՈՐՐՈՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ։Դմիտրի Կիսելյովն առողջական խնդիրներ ունիՀոր վերջին խոսքերը, ով իր սիրտը տվեց որդուն որպես դոնոր, արցունքները հնարավոր չէ զսպել, հուզում է մինչև սրտի խորքը Բողոքի ակցիա ՔԿ-ի դիմաց և երթ դեպի ՆԳՆ՝ ի պաշտպանություն Տիգրան ՈւլուբաբյանիԿենդանակերպի 3 նշան, որոնք ֆինանսական հաջողություն կունենան 2025 թվականի մարտի 24-30-ը«ԵՍ ԵՄ ՏԻՏՂՈՍԻ ԻՍԿԱԿԱՆ ՀԱՎԱԿՆՈՐԴԸ ԵՎ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ԱՊԱՑՈՒՑԵԼ ԴԱ». ԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՄԱՐԶԻԿ, UFC ՉԵՄՊԻՈՆ ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԿինը ներկայացել է պայծառատես, հոգևոր բժիշկ և տղամարդուն խոստացել է հանել բացասական էներգիան և ապագայում սպասվող ավտովթարը հեռացնել, հափշտակել է խոշոր չափի գումարՀայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Վրաստանի դեմ խաղումԿենդանակերպի այս նշանների բախտը կբերի մարտի 24-ից․ պատրաստվեքՍտամբուլում ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել ցուցարարների դեմՏնտեսի կիրակի. Մեծ պահքի չորրորդ կիրակիՀամացանցում կադրեր են տարածվել ուրիշի կնոջը երկար նայելու պատճառով սպանված 17-ամյա տղայի մասնակցությամբ դեպքից (տեսանյութ)Եթե տանը վեճերն անպшաս են, հաջողություն չկш, փողը չի բшվարարում, նշանակում է տանը բացասական էներգիա է կուտшկվել, ահա թե ինչ է պետք անելՈվքե՞ր և ո՞ր դեպքերում պետք է հայտարարագիր ներկայացնեն․ ՊԵԿ պարզաբանումըՄեր ընտանիքի անդամը քնեց ու էլ չարթնացավ. Արփի Գաբրիելյանը ցավալի լուր է հայտնելԿյանքից հեռացել է հայտնի ծաղրանկարիչ ԱրզոնՍտամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կալանավորվել էՌուբլին կտրուկ шճել է. տարшդրամն՝ այսօրԵրևանում և մարզերում լույս չի լինելուԵթե ՔՊ-ն հաղթի Գյումրու քաղաքապետի ընտրություններում, մենք թերթելու ենք հաջորդ ոչ պատվավոր էջը. Լևոն ՀարությունյանՈվքե՞ր կկարողանան ավանդների փոխհատուցում ստանալԱզգերի լիգա. Վրաստան-Հայաստան, օրվա մյուս խաղերըԿենդանակերպի երկու նշան, որոնք ճակատագրական լուրեր կստանան մարտի վերջինԼուրջ կասկածներ ունեմ, որ իշխանությունները մեկնարկում են արցախցիների դեմ արշավի նոր ալիք. ԲեգլարյանՇՏԱՊ.,Մարտի23-ին սպասվում են ամենաուժեղ փոթորիկները Երևանի ժամանակով ժամը 04:00-ից մինչև 16:00-նՌուսական զորքերը ուս մեկ հատվածում են մտել Սումիի մարզՊայմանագիրը կնքվի, երբ Ադրբեջանը կանաչ լույս ստանա Անկարայից, Հայաստանն էլ Մոսկվայից և ԹեհրանիցՌուսների նոր ճեղքումը. Ուկրաինական բանակի համար նոր «մասշտաբային կաթսա» է հասունանում (Քարտեզ)Այս գիշեր եւս Կիևը զանգվածային հարձակման է ենթարկվել (Տեսանյութ)Մարտի 23-ի ցերեկն առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ․ առաջիկա օրերի եղանակի մասինԹուրքիայում ցուցարարները ոստիկանների հետ բախվել են դատարանում, որտեղ կայանալու է Իմամօղլուի դատավարությունը (Տեսանյութ)Ռուսական աղբյուրները նորից սկսել են խոսել Սերգեյ Լավրովի հեռանալու մասինՎԻԴԵՈ. ՖՈՏՈ. DDoS-հարձակումների պատճառով դոմոֆոններն արգելափակվել են. մարդիկ մնացել են փողոցում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top