Հերթական «գլուխգործոցները» Նիկոլից
Հասարակություն
Տրանսպորտի մասին հերթական «դարակազմիկ» հայտարարությամբ հանդես եկավ Նիկոլը:
Ըստ նրա` «Մարդիկ այդքան բողոքում են տրանսպորտից, ես գնում եմ կանգառներ, ուզում եմ հասկանալ՝ մարդն ինչի միջով է անցնում...
Այսօր առավոտյան մի որոշ ժամանակ կանգառում կանգնել եմ, ավտոբուսների այդպիսի մեծ հոսք մեկ էլ տեսել եմ Խորհրդային ժամանակներում: Այսինքն ավտոբուս է, որ գալիս է, գալիս ու գալիս է: Ես նույնիսկ նկարել եմ, ու դա շատ լավ է:
Կիրակի օրը շրջում էի քաղաքում ու տեսա, որ ավտոբուսներ են գնում դատարկ:
Տրանսպորտը ստրատեգիական ենթակառուցվածք է, բա ավտոբուսին դատարկ պտույտի համար ո՞վ է վճարում»:
Լավ է` հասկացել է, որ դատարկ ավտոբուսի համար պետք է վճարել: Այսինքն, եթե կանգնում է կանգառում, տեսնում է, որ «Խորհրդային ժամանակներում» եղածի չափով ավտոբուս է գալիս, ու «դա շատ լավ» է համարում, նշանակում է, որ մեկ բան այդպես էլ մտքով անգամ չի անցել: Այն է` Երեւանում միանշանակ «Խորհրդային ժամանակների» չափով բնակչություն չկա, եւ եթե «Խորհրդային ժամանակներում» եղածի չափ ավտոբուս է գալիս, բնական է, որ մեկը պետք է դրա համար վճարի: Ու եթե հրապարակավ հարցնում է` «բա ավտոբուսին դատարկ պտույտի համար ո՞վ է վճարում», նշանակում է, որ երեւի նոր պետք է այդ «բացահայտումն» իր համար անի:
Բացատրենք. դրա համար վճարում է ժողովուրդը, դրա համար է, որ գներն այսպես թռցրել են: Էլի բացատրենք. չի կարող «Խորհրդային ժամանակների» չափով բնակչություն չլինելու պարագայում` «Խորհրդային ժամանակներում» եղածի չափ ավտոբուս օգտագործել. դրա արդյունքում տրանսպորտը կմնա ոչ օպտիմալ բեռնված, ու թերբեռնվածությունը պետք է քամեն ժողովրդից` ուղեվարձի տեսքով:
Ու այս վիճակում տեսնես գոնե Նիկոլի մտքի ծայրով անցնո՞ւմ է, որ Ալենն ու նրա տրանսպորտային մոնոպոլիստները, մինչեւ գներին հասնելը, նախ պետք է համակարգն օխտիմալացնեն` սկսած երթուղիներից, վերջացրած ավտոբուսների քանալով: Ընդ որում, մեծ ու փոքր ավտոբուսների, նաեւ որոշակի հատվածներում` միկրոավտոբուսների: Միայն օպտիմալ երթեւեկության դեպքում հնարավոր կլինի օպտիմալ ինքնարժեք ստանալ, որ ինչ-որ տեղերում էլ մեքենաները կիսադատարկ վիճակում վրա-վրա չգան, իսկ այլ տեղերում` 20-30 րոպեն մեկ ու ծայրահեղ բեռնված: Ավելին, օպտիմալացում ասվածը վերաբերում է նաեւ օրվա տարբեր ժամերին` պիկ ժամերին ավելացում, ազատ ժամերին` թեթեւացում:
Նիկոլի այսօրվա հայտարարությունները մեկ բան ցույց տվեցին` ոչ մի օպտիմալացում էլ արված չէ: Պարզապես ոլորտից ոչ մի բան չհասկացող ինչ-որ չինեցնիկներ (նաեւ քաղաքային իշխանությունենրը) աչքաչափով որոշել են` այսպես-այսպես, այսքան-այսքան ավտոբուս: Որ ինչ-որ պահի էլ շատ երեւան ու Նիկոլը չնեղվի: Մինչդեռ, այս աչքաչափով աշխատանքն էլ բերել է այսօրվա գներին:
Լավ, նույնիսկ այսքան պարզագույն բանե՞րը սրանք չեն հասկանում: Ու սրանից հետո ինչպե՞ս են կագնում բարձր ամբիոնների մոտ ու երկիր կառավարելուց խոսում:
Չնայած, սրանց կառավարած երկիրն էլ սա պետք է լիներ: