Ռուսները գրավել են Անդրեեւկան. Կուրախովոյի ճակատը փաստացի շրջապատված է
Միջազգային
Ռուսական ռազմական թղթակիցները հայտնում են, որ Կուրախովոյի ճակատում Անդրեևկա առանցքային բնակավայրն անցել է ռուսական բանակի վերահսկողության տակ։
«Ներկայումս իրականացվում են մաքրման և ամրացման աշխատանքներ»:
Այսպիսով, ռուսական ուժերը դուրս են եկել գետի հակադիր ափին գտնվող Կոնստանտինովկայի հյուսիսային մատույցներ: Ինչպես որ ավելի վաղ դուրս էին եկել այդ բնակավայրի հարավային մատույցներ: Այսինքն, Կուրախովոյի ճակատը եւ այնտեղ գտնվող ուկրաինական ուժերը, այն է` տարբեր գնահատականներով մի քանի հազար զինվորական այս պահին ամուր շրջապատման մեջ են:

