Վլադիմիր Պուտինը զրուցել է Դոնալդ Թրամփի հետ. ՌԴ-ն և ԱՄՆ-ն պաշտոնապես սկսե՞լ են բանակցությունները
Միջազգային
Վլադիմիր Պուտինը զրուցել է Դոնալդ Թրամփի հետ: Նշանակո՞ւմ է սա, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն պաշտոնապես սկսել են բանակցությունները: Ամերիկյան լրտեսին հանձնելու պատմությունը, թերեւս, այդ մասին է ակնարկում (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=305230&l=am):
Պուտինը Թրամփի հետ զրույցում կողմ է արտահայտվել Ուկրաինայի հակամարտության բուն պատճառների վերացմանը և ԱՄՆ նախագահին հրավիրել Ռուսաստան։
Թրամփի հիմնական արտահայտությունը՝ զրույցի արդյունքում.
«Մենք պայմանավորվել ենք, որ մեր համապատասխան թիմերը անհապաղ կսկսեն բանակցությունները, և մենք կսկսենք զանգահարել Ուկրաինայի նախագահ Զելենսկիին՝ նրան զրույցի մասին տեղեկացնելու համար, ինչը ես կանեմ հենց հիմա»: