Ինչի՞ց են խոսել Պուտինն ու Թրամփը
Միջազգային
Ինչպես հայտնի է (https://iravunk.com/?p=305270&l=am), կայացել է Պուտիօնի եւ Թրամփի մոտ մեկուկես ժամանոց հեռախոսազրույցը: Ինչի՞ց են խոսել երկու առաջնորդները, արդեն կան որոշակի տեղեկությունենր:
Նախ, Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են անձնական շփումների, այդ թվում՝ անձնական հանդիպման կազմակերպման շուրջ, ինչի մասին, ի դեպ, «Իրավունքն» ավելի վաղ որոշ տեղեկություններ հայտնել էր (https://iravunk.com/?p=305230&l=am)։
Թրամփը հանդես է եկել ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման և հակամարտության խաղաղ կարգավորման օգտին։
Պուտինը նշել է հակամարտության բուն պատճառներին անդրադառնալու անհրաժեշտությունը և համաձայնել է, որ երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է հասնել խաղաղ բանակցությունների միջոցով։
Պետությունների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի քաղաքացիների փոխանակման հետ կապված հարցեր։ Թրամփը վստահեցրել է, որ ամերիկյան կողմը կկատարի ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները։
Անդրադարձ է եղել մերձավորարևելյան կարգավորմանը, Իրանի միջուկային ծրագրին, տնտեսական ոլորտում ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերություններին։
Պուտինը Թրամփին հրավիրել է Մոսկվա.
Պուտինը պաշտպանել է Թրամփի հիմնական կետերից մեկը, որ եկել է ժամանակը, որ «մեր երկրները միասին աշխատեն»։
Թրամփը, ինչպես կանխավ ասել էր, Պուտինի հետ խոսելուց հետո անմիջապես կզանգահարի Զելենսկին և կպատմի նրանց զրույցի մասին: Այդ հետախոսազրույցը եւս կայացել է` տեւելով մոտ 10 րոպե: Այսինքն, Թրամփն ընդամենը հայտնել է, թե ինչ է կայմանավորվել կամ` կարող է պայմանավորվել Պուտինը հետ, եւ Զելենսկուն ընդամենը հայտնում է, թե ինչ է նա պարտավոր անել: