Ուկրաինան պատրվակ է մեծ երկրների միջև մեծ երկխոսության համար` նոր դարաշրջանի սկզբի մասին. Մալոֆեեւ
Միջազգային
Ռուս միլիարդատեր, «Ցարգրադ» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ եւ «Царьград ТВ»-ի հիմնադիր, նաեւ` գործնականում ողջ արեւմտյան աշխարհի պատժամիջոցների տակ գտնվող եւ ռուսական ազգայնականության կարկառուն ներկայացուցչի համարում ունեցող Կոնստանտին Մալոֆեեւն այսպես է մեկնաբանել երեկ կայացած Պուտին-Թրամփ մեկուկես ժամանոց հեռախոսազրույցը.
«Միայն Պուտինի և Թրամփի անձնական հանդիպումը կարող է իսկապես վերջ տալ պատերազմին և սկսել նոր աշխարհակարգ: Երկարատև հեռախոսազրույցը հանդիպման առաջին քայլն է, դրական նշան։
ԱՄՆ բանակցողների կազմը նշանակում է, որ Թրամփը չափազանց լուրջ է վերաբերվում իրավիճակին։ Նա խմբում նշանակել է իր ամենամոտ վստահելիներին, ովքեր իրավասու են խոսել ողջ աշխարհի մասին։
Թրամփի հռետորաբանությունը հաստատում է դա։ Նա խոսում է «մեր ժողովուրդների մեծ պատմության» և «սերտ համագործակցելու, այդ թվում՝ միմյանց երկրներ այցելելու» պատրաստակամության մասին։ Եվրամիությունում և հատկապես Ուկրաինայում նման խոսքեր լսելը երևի շատ ցավալի է։
Սակայն նրանց կարծիքն այլեւս կարեւոր չէ։ Ուկրաինան պարզապես պատրվակ է մեծ երկրների միջև մեծ երկխոսության համար` մարդկության պատմության նոր դարաշրջանի սկզբի մասին»։
Ավելի վաղ Մալոֆեեւը հայիարարել էր Ռուսաստանում գործող ադրբեջանական խոշոր բիզնեսի հետ, ըստ էության, պատերազմ սկսելու մասին: