Սումի մարզից Կուրսկի ճակատ տանող ճանապարհն ուկրաինական ուրերի համար դառնում է «մահվան արահետ» (Տեսանյութ)
ՄիջազգայինՌազմաքաղաքական փորձագետ Յուրի Պոդոլյակը ներկայացրել է իրավիճակը, որը տիրում է ուկրաինական Սումի մարզից Կուրսկի ճակատ տանող ճանապարհին` գրելով.
«Սումի-Սուջա մայրուղին այժմ այսպիսի տեսք ունի գիշերային ժամերին...
Ցավոք սրտի, ես չեմ կարող տեղադրել բոլոր տեսանյութերը (ես ունեմ վեցը մենակ երեկվանից, և ինձ թույլ տվեցին տեղադրել միայն այս մեկը), բայց երեկ երեկոյան Սումի-Սուջա մայրուղին (գրեթե Յունակովկայի մոտ) այսպիսի տեսք ուներ: Ոչնչացվել են բազմաթիվ մեքենաներ։ Եվ ես հույս ունեմ, որ այսուհետ ամեն գիշեր թշնամու համար կլինի հենց այսպիսին...
P.S. Ի դեպ, տեսանյութից երեւում է, որ այս պահին շատ են վնասված մեքենաները։ Սա ընդամենը մեկ գիշերվա «որսն» է ու ճանապարհի մեկ հատվածում։
Այսպիսով, Սումից Սուջա տանող ճանապարհը գործնականում փակ է: Սա նշանակում է, որ Կուրսկի հատվածում գտնբող ուկրաինական ուժերի մատակարարումները ծայրահող ցասծր մակարդակի են, եւ դա երեւում է նաեւ ճակատային իրողություններից:
Մինչդեռ Զելենսկին այսքանից հետո խոսում է Կուրսի մարզում ուկրաինական վերահսկողության գոտին ռուսների գրաված տարածքների հետ փոխանակելու մասին: