ԱՄՆ-ը պետք է Ուկրաինային օգնություն տրամադրեր վարկով. Թրամփ
Միջազգային
Վաշինգտոնը պետք է Ուկրաինային օգնություն տրամադրեր վարկերի տեսքով կամ փոխհատուցման որոշակի երաշխիքով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս համոզմունքն է հայտնել Թուլսի Գաբարդի՝ ԱՄՆ Ազգային հետախուզության նոր տնօրենի երդման արարողությունից հետո, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ես աջակցում եմ Ուկրաինային, բայց ես ուզում եմ, որ մեր փողերը պաշտպանված լինեն»,- լրագրողներին ասել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը։ Նա ընդգծել է, որ ԵՄ երկրները Կիևին օգնություն են տրամադրում վարկերի տեսքով։
«Ես խոսեցի Բայդենի հետ այս մասին։ Ես ասացի, որ մենք պետք է վարկ կամ երաշխիք պահանջենք, օրինակ՝ նրանց նավթն ու գազը կամ այլ բան այս փողի համար», - ասել է Թրամփը։ «Որովհետև դուք շատ ավելի շատ գումար եք հատկացնում, քան Եվրոպան, և երաշխիքներ չունեք»,- հավելել է նա՝ խոսելով Կիևին Վաշինգտոնի աջակցության մասին։
«Մենք կպաշտպանենք մեր փողերը»,- շեշտել է Թրամփը՝ նկատի ունենալով Ուկրաինային օգնության համար ԱՄՆ-ի ծախսերը։
«Նրանք ունեն հազվագյուտ հողային մետաղներ, ունեն նավթ, գազ և շատ ավելին: Եվ մենք խնդրում ենք երաշխավորել մեր գումարը: Ուկրաինան համաձայնել է դրան»,- հավելել է ամերիկացի առաջնորդը: Հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը շարունակում է օգնություն տրամադրել Կիևին, նա դրական է պատասխանել, սակայն մանրամասներ չի հայտնել։