Պուտինի և Թրամփի զրույցի օրը ԱՄՆ-ը միջուկային ռմբակոծիչներ է տեղակայել Եվրոպայում․ UK Aviation News
Միջազգային
Փետրվարի 12-ին, երբ Ռուսաստանի և Ամերիկայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսով, ի թիվս այլ հարցերի, քննարկում էին Ուկրաինայում կարգավորման հեռանկարները, ԱՄՆ ռազմաօդային ուժերի միջուկային ռմբակոծիչները վայրէջք կատարեցին բրիտանական ավիաբազայում։
ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու միջուկային B-52H Stratofortresses ժամանել են Մեծ Բրիտանիայի Fairford ռազմաօդային բազա, հաղորդում է UK Aviation News-ը: Ինքնաթիռները 69-րդ ռումբերի ջոկատի մի մասն են, որը տեղակայված է Հյուսիսային Դակոտայի Մինոտ ռազմաօդային բազայում:
«Եվս երկու նման ինքնաթիռ մոտ ժամանակներս վայրէջք կկատարեն Մեծ Բրիտանիայում»,-հաղորդում է UK Aviation News-ը։
Տեղակայման մանրամասները դեռևս չեն հաղորդվում: