Հայաստան եկած թուրք լրագրողն իր ռեպորտաժում Երևանն ամբողջությամբ անվանել է «պատմական թուրքական» Կալանավորել են Յուվեցի Կարոյի որդուն եւ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Նովոյին. Hraparak.am Թուրքիան կարագացնի ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումը, եթե կատարվեն Բաքվի պայմանները Ասպիրինն ուժեղացնում է ծխախոտ օգտագործողների կրծքի մկանների կորուստը. COPD Մեր իրավունքներն ու կենսական շահերը չեղարկվել են «իրական» ՀՀ-ի ղեկավարների կողմից. ադրբեջանագետ Ադրբեջանից հայտարարել են, թե Երևանի ու Բաքվի հարաբերությունների կարգավորման լուրջ խոչընդոտներ կան Եթե Ալիևը կարճատև պատերազմ սկսեց, ապա դա անելու է միմիայն մի բանի համար․ Ավետիսյան Չաղ Ռուստամը կրկին կհայտնվի քրեակատարողական հիմնարկում. Վերաքննիչը բեկանեց Մասիս Մելքոնյանի որոշումը ՀՀ իշխանությունն օգտագործում է Բաքվից հնչող սպառնալիքները սեփական ժողովրդին վախեցնելու համար. Տիգրան Աբրահամյան Վաղը Երևան-Սևան Մ4 ավտոճանապարհի մի հատվածը պարբերաբար միակողմանի փակվելու է

Մեղադրել ընդդիմությանը, թե՝ ինչո՞ւ չի կարողանում, պետք է նաեւ նշել՝ իսկ ո՞վ կարող է, ո՛չ մեկը. Գեղամ Նազարյան

Ներքաղաքական

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը, թեպետ խիստ ելույթներ ունեցավ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին oրենքի նախագծի վերաբերյալ, բայց քվեարկությանն այդպես էլ խուսանավեց «դեմ» քվեարկել: Ի տարբերություն «Հայաստան»-ի՝ խմբակցությունից դուրս եկած եւ անկախ պատգամավոր դարձած ԳԵՂԱՄ ՆԱԶԱՐՅԱՆԸ դեմ քվեարկեց, ինչպես եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունը: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է նրա հետ:

«ԵՍ, ՕՐԻՆԱԿ, ԱՎԵԼԻ ՃԻՇՏ ԳՏԱ, ՈՐ «ԴԵՄ» ՔՎԵԱՐԿԵՄ»

Պարոն Նազարյան, ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ խորհրդարանական թվով ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը հստակ դիրքորոշում չհայտնեց ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին oրենքի նախագծի վերաբերյալ եւ արդյունքում ընդամենը 7 պատգամավոր էր «դեմ» նախագծին, եւ այն առաջին ընթերցմամբ ընդունվեց 63 «կողմ» ձայներով:

— «Պատիվ ունեմ»-ը քվեարկել է հստակ դեմ, «Հայաստան» խմբակցությունը հստակ հայտարարել է, որ հարցն այնքան անհեթեթ է համարում, որ անգամ չի ուզում մասնակցել քվեարկությանը:

Բայց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը խորհրդարանական ամբիոնից հայտարարում էր, թե սա կարող է «գոյութենական սպառնալիք առաջացնել»: Մի՞թե այսքանից հետո՝ լոյալության դրսեւորում չէր, պարզապես, քվեարկությանը չմասնակցելը:

— Չեմ կարծում, դա իրենց դիրքորոշումն է: Կարծում եմ, որ երկու դիրքորոշումն էլ կարելի է համարել ընդունելի եւ հստակ: Ես, օրինակ, ավելի ճիշտ գտա, որ «դեմ» քվեարկեմ, բայց ե՞ս եմ ճիշտ, «Պատիվ ունե՞մ»-ը, թե՞ «Հայաստան» խմբակցությունը, մի փոքր դժվարանում եմ ասել:

«ՄՆՈՒՄ ԵՄ ՆՈՒՅՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ, ՈՒՂՂԱԿԻ, ՀԻՄԱ ԱՎԵԼԻ ԱԶԱՏ ԵՄ»

Տեւական ժամանակ է Ձեզ մեղադրում են ընդդիմադիրից իշխանամետ դառնալու մեջ, բայց Ձեր քվեարկությունները ցույց են տալիս, որ ավելի ընդդիմադիր դիրքերից եք հանդես գալիս, քան ընդդիմադիր ամենամեծ խմբակցությունը: Ի՞նչ կասեք այս մասին:

— Չեմ ուզում մտնել «ավելի ընդդիմադիր» կամ «քիչ ավելի ընդդիմադիր» դիսկուրսի մեջ: Ես երբ «Հայաստան» խմբակցությունից դուրս էի գալիս, ասել եմ, որ իմ դիրքորոշումը գործող քաղաքական ուժի նկատմամբ կամ իմ  նախկինում ունեցած այս կամ այն հարցի վերաբերյալ տեսակետները չեն փոխվում, ես մնում եմ նույն դիրքերում: Ուղղակի, հիմա ավելի ազատ եմ:

Բայց ստացվում է, որ, որպես անկախ պատգամավոր, ավելի ռադիկալ ընդդիմություն եք, քան այն էիք, ինչ «Հայաստան» խմբակցությունո՞ւմ:

— Չեմ ուզում հակադրել-համադրել: Ես անկեղծ ե՛ւ իշխանության ներկայացուցիչներին, ե՛ւ կառավարող ուժի պատգամավորներին ասում եմ, որ բարեբախտություն էր Հայաստանի համար, որ ունենք այսքան ուժեղ ընդդիմություն: Իհարկե, իմ պատկերացման մեջ կարող էր ավելի ուժեղ լինել, ավելի հստակ, ավելի վճռական, բայց եթե չունենայինք այս կարգի արմատական ընդդիմություն, մեր երկիրը շատ ավելի լուրջ խնդիրներ կունենար: Ես վստահ եմ:

«ՄԻՆՉԵՎ ԱՅՍՕՐ ՄԵՆՔ ԴԵՌ ՀԵՏՑՆՑՈՒՄԱՅԻՆ ՎԻՃԱԿԻ ՄԵՋ ԵՆՔ»

Գուցե ունենք այս կարգի ընդդիմություն, դրա համար էլ 7 տարի է ունենք այսպիսի իշխանությո՞ւն, որի աթոռը չի էլ տատանվում: Դրա համա՞ր է բարեբախտություն:

— Գիտեք, ես չէի ասի՝ 7 տարի, որովհետեւ 2018 թվականին այլ վիճակ էր, 2021 թվականին բոլորովին այլ վիճակ էր, 2021-2023 թթ.–ի սեպտեմբերին մի ուրիշ վիճակ էր, 2023 թվականի սեպտեմբերից մինչեւ այսօր մենք դեռ երկրաշարժի լեզվով ասեմ՝ հետցնցումային վիճակի մեջ ենք: Հիմա նոր-նոր մի քիչ փորձում ենք հասկանալ՝ ինչ է եղել մեզ հետ, բայց դեռ երկար ժամանակ է պահանջվելու: Եվ ես էլի կարող է տարամեկնաբանությունների տեղիք տամ, բայց ասեմ, որ խնդիրն այն չէ՝ ընդդիմությունը կարողացավ Նիկոլին հեռացնել իշխանությունից, թե՝ ոչ: Այս դեպքում գործ ունենք մի փոքր արտասավոր իրավիճակի հետ: Բոլոր հիմքերը կան, որ կառավարող ուժը պետք է հրաժարական տա՝ իր ղեկավարով հանդերձ, բայց դա տեղի չունեցավ: Եվ այս ամեն ինչից հետո մեղադրել ընդդիմությանը, թե՝ ինչո՞ւ չի կարողանում, պետք է նաեւ նշել՝ իսկ ո՞վ կարող էր: Ո՛չ մեկը, ոչ մեկը չի կարող…

Ինչո՞ւ, պարոն Նազարյան…

— Որովհետեւ եթե այն մարդը, որին ասում են՝ հեռացիր, չի հեռանում, եւ այդ քաղաքական ուժը կամ ուժերը, որոնք պահանջում են, չեն կարողանում հեռացնել, ոչ թե իրենք են մեղավոր, այլ, ուղղակի, ձեւը չեն գտնում հանրության մեծամասնությանը, այդ թվում՝ տարբեր շերտերին համոզելու, որ դա անհրաժեշտություն է եւ բխում է Հայաստանի շահերից: Այստեղ ընդդիմությունն այնքան էլ մեղավոր չէ: Եթե լիներ ստանդարտ վիճակ, կասեի՝ մեղավոր է, բայց մենք գործ ունենք հետպատերազմյան ծանր հոգեբանական շրջան ապրող մարդկանց հետ, որոնց մտածողությունը ստանդարտներից դուրս է: Այսինքն՝ մենք չենք կարող տեսականորեն մեղադրել մարդուն, թե ինչու դու չես հասկանում, որ պետք է այս կամ այն քայլն անես կամ պահանջես:

«ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ՝ ԱՅՍ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՆՑ, ԵՐԵՎԻ, ՍԱ ԷՐ»

Այն ընդդիմությունը, որը չի կարողանում Ձեր նշած ձեւը գտնել, չե՞ք կարծում, որ պետք է մանդատները վայր դնի, մի կողմ քաշվի, եւ առաջ գան նրանք, ովքեր ի վիճակի են այս իշխանությանը հեռացնել:

— Ինչի՞ համար, սա սխալ մոտեցում է: Նախ եթե մանդատները դնում են, ոչ մեկը չի գալիս նրանց տեղը, մնում է իշխանությունը մենակ՝ իր համար կոմֆորտ զոնա է ստեղծում եւ այդպես շարունակում է գործել:

Իսկ հիմա կոմֆորտ զոնայում չէ՞: Ավելին՝ ժողովրդավարություն են խաղում, ցույց են տալիս, որ խորհրդարանում կա ընդդիմություն, կա իշխանություն, իրար հետ հարցուպատասխան են անցկացնում, բնականոն աշխատանք է ընթանում:

— Դե հիմա… Այսօր իրականում շատ-շատ հարցեր է լուծվում, շատ-շատ վտանգներ է կանխվում: Ուղղակի, կարող է ընդդիմությունը դա լավ չի մատուցում հանրությանը, որովհետեւ ես համոզված եմ, որ այս ընդդիմության առաքելությունը հենց, երեւի, սա էր՝ երկիրը հետպատերազմական վիճակում պահել գոնե մի քիչ խելամտության մեջ, որովհետեւ դա դժվար է շատ: Եվ ես կարծում եմ, որ կանցնի մոտ 50 տարի, եթե լինեն անաչառ պատմաբաններ, իրենք շատ դրական կգնահատեն: Իրենք չեն կենտրոնանա այն հարցի վրա՝ ընդդիմությանը հաջողվե՞ց Նիկոլ Փաշինյանին պաշտոնանկ անել, թե՝ ոչ, իրենք կկենտրոնանան, թե ինչ կեցվածք էր ընդդիմությունը որդեգրում այս կամ այն իրավիճակում, կամ այս ամբողջ ընթացքում: Իրենք կհասկանան, կգնահատեն, որ, ի վերջո, ե՛ւ «Հայաստան» խմբակցության,, ե՛ւ «Պատիվ ունեմ»-ի համար առաջնայինը եղել է պետության շահը եւ ոչ թե նեղ խմբային, ներկուսակցական կամ ներդաշինքային շահերը:

Տպավորություն է, որ համակերպվել եք առկա իրողությանը, որ պետք է լինի այսպիսի իշխանություն, ընդդիմությունն էլ այսպիսին պետք է լինի, ու ոչ մի իրավիճակ չպե՞տք է փոխվի…

— Եթե համակերպված լինեի, ես հիմա Կիրանցում կպատրաստվեի այս տարվա լոլիկն ու վարունգը աճեցնելուն: Ո՛չ, համակերպվածության մասին բացարձակ խոսք չկա: Ես ընդհակառակը՝ ուզում եմ՝ լավատես լինենք: Ամեն ինչ իր ժամանակն ունի: Երեւի, պետք է մեր գործերով, քայլերով, մտքերով արժանի լինենք ավելի լավ իշխանության: Եվ վստահ եմ, որ, Աստծո կամոք, արժանի կլինենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Հայաստան եկած թուրք լրագրողն իր ռեպորտաժում Երևանն ամբողջությամբ անվանել է «պատմական թուրքական»Կալանավորել են Յուվեցի Կարոյի որդուն եւ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Նովոյին. Hraparak.amԹուրքիան կարագացնի ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումը, եթե կատարվեն Բաքվի պայմաններըԱսպիրինն ուժեղացնում է ծխախոտ օգտագործողների կրծքի մկանների կորուստը. COPDՄեր իրավունքներն ու կենսական շահերը չեղարկվել են «իրական» ՀՀ-ի ղեկավարների կողմից. ադրբեջանագետԱդրբեջանից հայտարարել են, թե Երևանի ու Բաքվի հարաբերությունների կարգավորման լուրջ խոչընդոտներ կանԵթե Ալիևը կարճատև պատերազմ սկսեց, ապա դա անելու է միմիայն մի բանի համար․ ԱվետիսյանՉաղ Ռուստամը կրկին կհայտնվի քրեակատարողական հիմնարկում. Վերաքննիչը բեկանեց Մասիս Մելքոնյանի որոշումըՀՀ իշխանությունն օգտագործում է Բաքվից հնչող սպառնալիքները սեփական ժողովրդին վախեցնելու համար. Տիգրան ԱբրահամյանՎաղը Երևան-Սևան Մ4 ավտոճանապարհի մի հատվածը պարբերաբար միակողմանի փակվելու էՀայաստանի էկոնոմիկայի նախարարն աշխատանքային այցով կմեկնի ՄոսկվաՌուսաստանի եւ ՆԱՏՕ-ի երկխոսության վերսկսման հեռանկարներ դեռեւս չկան. Ռուսաստանի ԱԳՆԱդրբեջանի նման 30 տարի մենք էլ ենք վատ արտահայտություններ արել, լարել իրավիճակը. ՍուքիասյանՌուսաստանում թեյի գինը կտրուկ կբարձրանաԵս որ ուզենամ կազինո գնամ, ոչ ձեզ եմ նայելու, ոչ էլ այդ նկարողին. Խաչատուր ՍուքիասյանԱդրբեջանում ոչ միայն համամիտ չեն Նիկոլի գաղափարներին այլ լրիվ այլ պլաններ ունենԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆՊենտագոնն արձագանքել է Հայաստան զինտեխնիկայի հնարավոր տեղափոխման մասին լուրինՓաշինյանը, ով սիստեմատիկ կազմաքանդում է Հայաստանը՝ հանձնելով Արցախը, տարածքներ նվիրելով, դասախոսում է կրթության մասինԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ որևէ քննարկում կամ օրակարգ չկա. էկոնոմիկայի նախարարԱՄՆ-ը նախատեսում է մուտքի խստացված կանոններ 43 երկրի քաղաքացիների համար (տեսանյութ)ՎԻԴԵՈ․ «Կայսրության թևեր» սերիալում խաղում է Գյումրու քաղաքապետի թեկնածունՈ՞նց, արցախցիները ՀՀ-ին դատի՞ են տալու, թող գնան իրանց վրա կրակողներին դատի տան. Ալեն ՍիմոնյանԱՄՆ-ն այլևս չի հետաքննում Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները․ NYTԱդրբեջանն է պահում ԵՄ դիտորդներին ՀՀ-Ադրբեջան սահմանին, եթե անհանգիստ են, թող թուղթը ստորագրեն․ Սիմոնյան (տեսանյութ)Ուկրաինան երբեք ավելի էժան գազ չի գնել, քան Ռուսաստանից. ԱզարովԻմ կյանքի մեծագույն երազանքներից մեկը Հայաստանի ազգային հավաքականում խաղալն է եղել. Նիկոլաս ԿալուկյանՆունե Ասատրյանը` բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Ալեն Սիմոնյանն արձագանքել է Ալիևի հայտարարությանըԵԱ. Գաբրիել Սարգսյանն առաջատարների թվում էՄխիթարյանը` «Ատալանտայի» դեմ խաղից հետոԱրդեն կիսով չափ հայ եմ ինձ զգում. ՉանչարչևիչԱդրբեջանն է պահում ԵՄ դիտորդներին ՀՀ-Ադրբեջան սահմանին, եթե անհանգիստ են, թող թուղթը ստորագրեն․ Սիմոնյան (տեսանյութ)Հայաստանը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով եվրապարտատոմսեր՝ 10 տարի ժամկետովԵրբեք անտարբեր չի անցել համայնքի բնակիչների խնդիրների կողքով, շնորհակալ ենք պարոն Գրիգորյանին, որ բնակիչներիս հորդորով կրկին առաջադրեց իր թեկնածությունը. Փարաքար համայնքում առաջատար է Վոլոդյա ԳրիգորյանըՍահակաշվիլիի բանտարկության ժամկետը երկարացվել է մինչև 2034 թվականըՂրիմի ղեկավարը հայտարարել է՝ «Ուկրաինան մահացել է»ՇՏԱՊ.Պլոմբել են Դոսաֆի շենքըՇնորհակալ եմ Լեվ Գրուպին այս ծանր պահին անվերապահ աջակցելու համար. 48տ. հասակում հանկարծամահ է եղել հայտնի աստղաբանի որդինԱնպատժելիության հետևանքով խոշտանգման նոր դեպք ոստիկանությունում․ փաստաբան Ռոման ԵրիցյանՔննչական կոմիտեն հերքում է Փաշինյանի հայտարարությունները․ Գեղամ ՄանուկյանԿարգալույծ է հռչակվել Տ. Արմեն քահանա Մելքոնյանը30 տարի Ադրբեջանը միջազգային բոլոր հարթակներում պարտված է եղել. ԱլիևԹրամփը հայտնել է՝ երբ կխոսի Պուտինի հետ«Հայկական ավիուղիները» ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքներըՖՈՏՈ․ Ուշադրություն․ Սուրենյանը կարեւոր նորությամբ գրառում է կատարելՍԱՐՍԱՓ.Եղբայրները 7 տարի բռնաբարել են իրենց 14-ամյա քրոջըԱլիևը Բաքվում ընդունել է ՄատվիենկոյինՏրանսպորտի ո՞ր փաթեթն է ամենապահանջվածը․ Ավինյանը մանրամասներ է հայտնելԻրանի ԱԳՆ խոսնակը ողջունել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top