2019-ին ԵԱՀԿ ՄԽ–ի ներկայացրած կարգավորման ծրագիրը նման էր «Լավրովի պլանին». ՔՊ–ական պատգամավոր
Ներքաղաքական
2019 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացված ԼՂ հիմնախնդրի լուծման ծրագիրը բովանդակությամբ նման էր «Լավրովի պլանին», որի մասին բոլորը գիտեին։ Այս մասին հայտարարեց Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, ՔՊ–ական պատգամավոր Արման Եղոյանը։
Ըստ պատգամավորի՝ դեռ 2019 թվականին ներկայացված այս պլանը նույն «Լավրովի պլանն» էր՝ միայն որոշ փոփոխություններով։
««Լավրովի պլանը» հետևյալն էր՝ հարցի փուլային լուծում։ Առաջին փուլում հայկական կողմը պետք է զիջեր 5 շրջան։ Միաժամանակ, որոշվել է անորոշ ժամկետով թողնել այլ հարցերի, այդ թվում՝ ԼՂ կարգավիճակի կարգավորումը։ Մնացած ամեն ինչ ընդամենը դետալներ են»,- նշել է նա։