Պարզվում է՝ Գռզոյի համար «Գուգլն» է իրական հեղինակություն.Armenian info
Հասարակություն
Արցախյան ռազմաքաղաքական ղեկավարութանն Արցախը կործանելու համար մեղադրող Գռզոն, պատասխանելով հարցին՝ Նիկոլի՝ Պրահայում Արցախը որպես Ադրբեջանի մաս թղթով ճանաչելը խնդիր չե՞ք համարում, ցինիկ հարց է բարձրացրել՝ այդքան տարի Արցախը որտե՞ղ էր, Ինդոնեզիայո՞ւմ: Ըստ Գռզոյի՝ Արցախը որպես Ադրբեջան են ճանաչել բոլորը՝ աշխարհն էլ, նախկին իշխանություններն էլ, Արցախի իշխանություններն էլ, «Գուգլ»-ն էլ. բանակցություններում, ըստ Գռզոյի, քննարկվել է բացառապես Արցախի ինքնորոշման հարցը՝ Ադրբեջանի կազմում:
Գռզոն, փաստորեն, տեղյակ չէ հանրահայտ Մադրիդյան սկզբունքների մասին, որոնք, հիշեցնենք, Արցախի վերջնական ստատուսի հարցի լուծումը, այսինքն՝ այն, թե Արցախը կլինի Ադրբեջանի կազմում, թե՝ դրանից դուրս, տեսնում էր հանրքավեի միջոցով: Հիմա՝ հարց՝ եթե համայն տիեզերքը Արցախը տեսնում էր Ադրբեջանի կազմում, ինչպես պնդել է 90-ականներին Հայաստանը տոտալ թալանի ենթարկած սուբյեկտը, Մադրիդյան սկզբուքների իմաստը որն էր է՛լ, դրանք մի՞ֆ էին, թե՞ իրականություն:
Գռզոյի համար հիմքը ոչ թե բանակցային փաստաթղթերն են կամ այդ բանակցությունների համար որպես հիմք հանդիսացած սկզբունքները, այլ՝ «Գուգլը»՝ այն համացանցային ռեսուրսը, որի տերերին վաղուց ազերիները կաշառել են՝ ոչ միայն Արցախը, այլև Հայաստանի մի շարք տարածքներ ու բնակավայրեր նույնպես որպես Ադրբեջան իդենտիֆիկացնելու համար:
Գռզոն «Գուգլից» ոչնչով լավը չէ, սա՝ ի գիտություն: