Պեսկովը հայտնել է Պուտինի և Թրամփի միջև նոր հեռախոսային բանակցությունների հնարավորության մասին
Միջազգային
Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ռուսական Life-ի թղթակից Ալեքսանդր Յունաշևին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև նոր հեռախոսազրույցների հնարավորության մասին։
«Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ինձ ասաց, որ մինչ դեմ առ դեմ հանդիպումը, «իհարկե, հնարավոր է հեռախոսազրույց երկու երկրների ղեկավարների միջև», - գրել է Յունաշևը Telegram-ի իր ալիքում։
Ավելի վաղ, հայտնի էր դարձել Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահների հեռախոսազրույցների մասին։
Ավելի ուշ, Թրամփն ասաց, որ «երկար և շատ արդյունավետ» հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկերոջ հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինայում պատերազմի դադարեցումը և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։