Փետրվարի 11-ին և 12-ին կայացան Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումները։ Ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի շաբաթվա լավագույն խաղացող է ճանաչվել Դորտմունդի «Բորուսիայի» գվինեացի հարձակվող Սերու Գիրասսին։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Մրցանակի համար պայքարում 28-ամյա Գուիրասին հաղթեց Վինիսիուս Ժունիորին («Ռեալ Մադրիդ»), Վանգելիս Պավլիդիսին («Բենֆիկա») և Իգոր Պայշանին («Ֆեյենորդ»)։
Երեքշաբթի՝ փետրվարի 11-ին «Բորուսիան» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթեց Լիսաբոնի «Սպորտինգին»: Գուիրասին դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ։28-ամյա խաղացողը 10 գոլով գլխավորում է ՉԼ-ի ընթացիկ խաղարկության ռմբարկուների ցանկը։