Ակումբների թարմացված վարկանիշային աղյուսակը. ՈՒԵՖԱ
Սպորտ
ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունն իր պաշտոնական կայքում հրապարակել է ակումբների թարմացված վարկանիշային աղյուսակը։
Ցուցակի առաջին տեղում Իսպանիայի գործող չեմպիոն և Չեմպիոնների լիագայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալն» է։ Երկրորդ տեղում «Մանչեսթեր Սիթին» է, որը նախորդ տարի հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգան։ Եվրոպայի լավագույն ակումբների եռյակը եզրափակում է Մյունխենի «Բավարիան»: «Լիվերպուլը» զբաղեցրել է 4-րդ տեղը, իսկ ՊՍԺ-ն՝ 5-րդ տեղը:
Լավագույն ակումբների տասնյակում ընդգրկվել են նաև «Ինտերը» (Իտալիա), «Ռոման» (Իտալիա), Դորտմունդի «Բորուսիան» (Գերմանիա), «Չելսին» (Անգլիա) և Լևերկուզենի «Բայերը» (Գերմանիա):