Ռուսական բանակն ամբողջությամբ գրավել է Մակեևկայի օաշտպանական գոտին` ուկրաինական պաշտպանությունը ճեղքելով 5-2,5 կմ-ով:
20-րդ տանկային բանակի հաջողությունները ճանաչում են նաև ուկրաինացի ռազմական վերլուծաբանները։
Ռուսական զորքերը առաջ են շարժվել Մակեևկա բնակավայրից դեպի արևմուտք՝ մինչև 5 կմ լայնությամբ և մինչև 2,5 կմ խորության տարածքում՝ զբաղեցնելով մի շարք անտառային գոտիներ և Մակեևկայի առանձին տարածքում` Տեկուչ գետից հարավ։
Հյուսիսային Դոնեցկում Ուկրաինական պաշտպանության այս հատվածը գրավելով, ռուսական ուժերը նախ` հնարավորություն են ստանում ակտիվացնել Լիմանի ուղղությունը: Նաեւ, դուրս գալ Օսկոլի ջրամբարի հարավային հատված, որը ողջ ջրամբարի արեւելյան թեւում ուկրաինական ուժերի համար նշանակում է ամբողջական շրջապատում: