Զելենսկին և նրա կողմնակիցները սարսափում են, որ ԱՄՆ-ն կլքի իրենց. Economist
Միջազգային
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների հեռախոսազրույցը սարսափ է առաջացրել Կիևի իշխանությունների և նրանց եվրոպացի համախոհների շրջանում, գրում է Economist ամսագիրը՝ վկայակոչելով ուկրաինացի պաշտոնյային։
«Վլադիմիր Զելենսկին և նրա եվրոպացի համախոհները վախենում են ԱՄՆ-ի կողմից լքվելուց այն ժամանակվանից, երբ Դոնալդ Թրամփը իր նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացավ արագ դադարեցնել հակամարտությունը Ուկրաինայում։
Նրանց սարսափը սաստկացավ փետրվարի 12-ին, երբ պարոն Թրամփը հեռախոսով խոսեց Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ՝ նախապես չհամաձայնեցնելով Ուկրաինայի հետ մանրամասները և հայտարարեց, որ հակամարտությունը դադարեցնելու բանակցություններն անմիջապես կսկսվեն»,- ասվում է հոդվածում։
Միևնույն ժամանակ, նշում է պարբերականը, հարցականի տակ է Կիևին ամերիկյան ապագա օգնությունը։ Ինչպես երևում է, Թրամփը դիտարկում է ուկրաինական հազվագյուտ հողային մետաղների հասանելիություն ձեռք բերելու հնարավոր գործարքը որպես փոխհատուցում հատկացված տասնյակ միլիարդավոր դոլարների համար, կարծում է Economist-ը։
Ուկրաինացի պաշտոնյաների տրամադրությունը զգալիորեն վատացել է, գրում է պարբերականը։
«Ես կարծում եմ, որ ամեն ինչ կորոշվի առանց Ուկրաինայի։ Ուկրաինան խայտառակության մեջ է. «Եվ, ի դեպ, Եվրոպան նույնպես»,- եզրափակել է հրատարակության զրուցակիցներից մեկը։