Թրամփ. Ռուս-ամերիկյան պաշտոնական բանակցությունները` Մյունխենում եւ հաջորդ շաբաթ` Սաուդյան Արաբիայում
Միջազգային
Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ շփումներ տեղի կունենան, այդ թվում՝ հաջորդ շաբաթ Սաուդյան Արաբիայում։
«Վաղը հանդիպում կլինի Մյունխենում, իսկ հաջորդ շաբաթ Սաուդյան Արաբիայում: Հանդիպում կլինի ոչ թե իմ կամ նախագահ Պուտինի, այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Եվ Ուկրաինան դրանում կլինի»,- հինգշաբթի ասել է Թրամփը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ բանակցություններից առաջ:
Նա նաև վերահաստատել է ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու ԱՄՆ հանձնառությունը։
Ըստ միանգամայն հավաստի աղբյուրների, ռուս ամերիկյան պայմանավորվածությունենրի հիմնական թեզերն արդեն համաձայնեցված են: Բանակցությունենրը վերաբերում են դրանց դետալավորմանը: Իսկ Ուկրաինայի մասով, սկսվում է նաեւ կոնկրետ պայմանագրի տեքստի վրա աշխատանքը: