Չեմպիոնների լիգայի ֆավորիտների վարկանիշն ըստ Goal-ի
Սպորտ
Հեղինակավոր Goal պորտալը թարմացրել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտների վարկանիշը՝ հիմնվելով անցումային փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումների արդյունքների վրա։
«Լիվերպուլը» շարունակում է մնալ Չեմպիոնների լիգան հաղթելու գլխավոր ֆավորիտը։ Երկրորդ տեղում «Բարսելոնան» է, իսկ եռյակը եզրափակում է Մադրիդի «Ատլետիկոն»։
Մադրիդի «Ռեալն» ու ՊՍԺ-ն «Մանչեսթեր Սիթիի» և «Բրեստի» նկատմամբ արտագնա հաղթանակներից հետո բարձրացան վարկանիշային աղյուսակում՝ համապատասխանաբար զբաղեցնելով 7-րդ և 8-րդ տեղերը։Լավագույն 10-յակում ընդգրկվել են նաև «Ինտերը», Լևերկուզենի «Բայերը», «Բավարիան», «Արսենալը» և «Ասթոն Վիլան»։ Հիշեցնենք, որ մրցաշարի գործող գավաթակիրը Մադրիդի «Ռեալն» է։