36 տարեկանում Մխիթարյանը դեռևս ապացուցում է, որ կարող է լինել առանցքային ֆուտբոլիստ բարձր մակարդակում.The Times Պետք է փորձել բարիդրացիական հարաբերություններ ունենալ, ինչպես սովոր էինք Խորհրդային Միության ժամանակ. Ալիև Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Զգուշացնում եմ Նիկոլ Փաշինյանին.Արտակ Բեգլարյանը հաթաթա է տալիս Վարորդները «սիգնալ» են տալիս Նիկոլ Փաշինյանին (Տեսանյութ) Գյումրի և Փարաքար համայնքներում մեկնարկել է նախընտրական քարոզարշավը Կենդանակերպի երեք նշան, որոնք մարտի երկրորդ կեսին ցավալի հիասթափություններ են ապրելու Թրամփը բերանին բարձրախոսով հարված է ստացել (տեսանյութ) Աշալույսը Մարսի վրա. չքնաղ տեսարան է (Տեսանյութ) Ուկրաինական անօդաչուների զանգվածային հարձակում է տեղի ունեցել Ռուսաստանի հարավում (Տեսանյութ)

«Ռուսական տուն»-ը` «լրտեսների որջ». ռուսաֆոբիայի նոր ալիք Բաքվում

Վերլուծություն

Ռուս-ադրբեջանական հարաբերությունները մշտապես աչքի են ընկել վայրիվերումներով։ Չնայած տարբեր ոլորտներում սերտ համագործակցությանը՝ ժամանակ առ ժամանակ այդ հարաբերություններում նկատվում է լարվածութուն։ Այս մասին նշված է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի հրապարակած հոդվածում:

 

Վերլուծության մեջ ընդգծվում է, որ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման ծառայողական հետաքննության ավարտը հանգեցրել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների հերթական լարվածությանը։ Մոսկվան և Բաքուն իրենց դեսպաններին միաժամանակ հրավիրել են արտաքին քաղաքական գերատեսչություններ։

 

«Ծառայողական հետաքննության արդյունքների հրապարակումն ադրբեջանական մամուլում առաջացրել է հակառուսական տրամադրություններ։ Չնայած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել ինքնաթիռի կործանման համար, սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուղիղ մեղադրանք է ներկայացրել Ռուսաստանին։ Պաշտոնական Բաքուն պատրաստվում է հայց ներկայացնել միջազգային դատարան՝ ընդդեմ Ռուսաստանի՝ AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանման առնչությամբ։

 

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ այդ հարցի շուրջ Ռուսաստանի հետ երկխոսության դռները բաց են մնում, սակայն Մոսկվան պետք է «բացահայտ ընդունի իր մեղքը և պատասխանատվություն կրի»։

 

Միաժամանակ Բաքուն պաշտոնական ծանուցում է ուղարկել ռուսական կողմին՝ Ադրբեջանի տարածքում «Россотрудничество» գործակալության ներկայացուցչության «Ռուսական տան» գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ։

 

2025 թվականի հունվարին «Россотрудничество» գործակալության ղեկավար Եվգենի Պրիմակովն ադրբեջանական «Baku TV» հեռուստաալիքին սպառնացել է դատական հայցով: Նա խոսել է իշխանական լրատվամիջոցի կողմից պատրաստված ռեպորտաժի մասին, որը նկարահանվել է Բաքվում՝ Ռուսական մշակութային կենտրոնի դիմաց:

 

Ադրբեջանցի լրագրողն իր խոսքում «Ռուսական տունն» անվանել է «լրտեսների և անջատողականների որջ», ինչը զայրացրել է Պրիմակովին։ Վերջինս նշել է, որ հեռուսատընկերությունը ֆինանսավորվում է ադրբեջանական իշխանությունների կողմից․ «Այժմ թող «Baku TV»-ն ապացուցի, որ այդ գործունեությունը լրտեսություն է կամ ինչ-որ կերպ անօրինական է»:

 

Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Վալուևն, անդրադառնալով ադրբեջանական ինքնաթիռի կործանումից հետո ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրմանն ու Ադրբեջանում «Ռուսական տան» գործունեությունը դադարեցնելուն, նշել է, որ Մոսկվայի արձագանքը պետք է նույնը լինի:

Վալուևն առաջարկել է փակել Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքի կազմակերպությունները, սահմանափակել ադրբեջանական բիզնեսը, երկրում անօրինական ապրող ադրբեջանցիներին արտաքսել, ՌԴ-ում օրինական բնակություն հաստատած ադրբեջանցիներին ռազմաճակատ ուղարկել և այլն: 2025 թվականի փետրվարի 10-ին հայտնի է դարձել, որ արգելվել է Նիկոլայ Վալուևի մուտքն Ադրբեջան: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի՝ ռուսաստանցի պատգամավորը վիրավորական և սպառնալից հայտարարություններ է արել Ադրբեջանի ժողովրդի և պետության հասցեին։ Դա է պատճառը, որ նրա անունը ներառվել է Բաքվի համար անցանկալի անձանց ցուցակում»,- շեշտվում է հոդվածում։

Նշվում է, որ Ադրբեջանում տիրող հակառուսական ալիքի ֆոնին ռուս փորձագետները, սակայն, կարծում են, որ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները հասել են դաշնակցային ամենաբարձր մակարդակի։ Դրան նպաստել է նաև Ռուսաստանի նախագահի 2024 թվականի օգոստոսի 18-19-ը Բաքու կատարած պետական այցը, որը պաշտոնական 8-րդ այցն էր։

Առհասարակ, ռուս-ադրբեջանական օրակարգը ներառում է համագործակցության լայն շրջանակ՝ ընդգրկելով քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և ռազմական ոլորտներ։ Ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդմանը նպաստել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 2022 թվականի փետրվարին Կրեմլում ստորագրած դաշնակցային գործակցության մասին հռչակագիրը, որը ներառում է 43 կետ։

Ռուսաստանի և Ադրբեջանի փոխհարաբերություններում խիստ կարևոր է նավթագազային արդյունաբերության ոլորտը։ Այստեղ երկուստեք հարաբերություններն ավելի են ամրապնդվել ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում, երբ արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Մոսկվան դադարեցրել է գազի արտահանումը եվրոպական երկրներ։ Այդ ընթացքում Ադրբեջանը համաձայնագիր է ստորագրել Եվրամիության հետ, որով ավելացրել է գազի արտահանումը եվրոպական երկրներ, որոնք մնացել էին առանց ռուսական գազի։ Զուգահեռ՝ Բաքուն ու Մոսկվան կնքել են առքուվաճառքի պայմանագիր, որով սկսվել են ռուսական գազի մատակարարումներն Ադրբեջան։

«Գազպրոմ էքսպորտի» և «SOCAR»-ի ստորագրած փաստաթղթի համաձայն՝ ռուսական «Գազպրոմը» մինչև 2023 թվականի մարտ ամիսը Ադրբեջանին մատակարարել է 1 մլրդ խմ գազ։ Այնուամենայնիվ՝ այս երկու երկրների միջև պետական մակարդակով այսպիսի սերտ համագործակցությանը զուգահեռ՝ ադրբեջանական հասարակության ներսում ժամանակ առ ժամանակ տրամադրությունները հակառակ ուղղությամբ են փոխվում։

Ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումներում անգամ հանդիպում են գիտական խեղաթյուրումներ։ Այսպես՝ Բաքվի Կովկասի պատմության կենտրոնի տնօրեն Ռիզվան Հուսեյնովը նշել է, որ պատմությանը հայտնի «ռուս-պարսկական պատերազմներ» տերմինը չի համապատասխանում իրականությանը, և այն պետք է վերանվանել «ռուս-ադրբեջանական պատերազմներ»։

Հակառուսական տրամադրություններն Ադրբեջանում ավելի ցայտուն դրսևորվել են 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, երբ ռուս խաղաղապահները տեղակայվել են Արցախում։

 

Չնայած պաշտոնական մակարդակով Ռուսաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ համագործակցությունը շարունակում է զարգանալ՝ պայմանավորված քաղաքական, տնտեսական շահերով, սակայն ակնհայտ է, որ ներկայումս ադրբեջանական հասարակության ներսում վստահության պակաս կա դեպի Ռուսաստանը, որը ժամանակ առ ժամանակ դառնում է պայթյունավտանգ»,- եզրափակվում է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի հոդվածում: 






36 տարեկանում Մխիթարյանը դեռևս ապացուցում է, որ կարող է լինել առանցքային ֆուտբոլիստ բարձր մակարդակում.The TimesՊետք է փորձել բարիդրացիական հարաբերություններ ունենալ, ինչպես սովոր էինք Խորհրդային Միության ժամանակ. ԱլիևԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Զգուշացնում եմ Նիկոլ Փաշինյանին.Արտակ Բեգլարյանը հաթաթա է տալիսՎարորդները «սիգնալ» են տալիս Նիկոլ Փաշինյանին (Տեսանյութ)Գյումրի և Փարաքար համայնքներում մեկնարկել է նախընտրական քարոզարշավըԿենդանակերպի երեք նշան, որոնք մարտի երկրորդ կեսին ցավալի հիասթափություններ են ապրելուԹրամփը բերանին բարձրախոսով հարված է ստացել (տեսանյութ)Աշալույսը Մարսի վրա. չքնաղ տեսարան է (Տեսանյութ)Ուկրաինական անօդաչուների զանգվածային հարձակում է տեղի ունեցել Ռուսաստանի հարավում (Տեսանյութ)Կանձրևի՞․ եղանակն՝ առաջիկա օրերին«Հրապարակ». Միրզոյանն ու իր «աջակիցները»«Փաստ». Կործանելով՝ «փրկում» են ու հոխորտումԱմերիկյան առանցքային զինտեխնիկայի հերթական նմուշը ռուսների ձեռքն ընկավՀոլանդական «տանիքի» ներքո սեռական շահագործման են ենթարկել ուկրաինացի երեխաներին. Բացահայտում ԱՄՆ-ից«Հրապարակ». Ովքե՞ր են գործ տվել Գառնիկ Դանիելյանի վրա«Փաստ». Պրակտիկայում ընտրախախտումների աղետալի ավանդույթը շարունակում է գործելՌուսական անօդաչուները գրոհել են Օդեսան և տարածաշրջանը. Չորնոմորսկն ամբողջությամբ հոսանքազրկվել է (Տեսանյութ)«Հրապարակ». Ո՞վ է Փարաքարում առաջատարը«Ժողովուրդ». Հաջորդ շաբաթ խորհրդարանում բուռն է լինելու․զեկույց է ներկայացվելու«Փաստ». Հերթական փորձանքը կառավարության կողմիցԱլիևը մտադիր է ինձ սպանել բանտում. ադրբեջանցի ընդդիմադիրՍիրիական ահաբեկչական իշխանությnւնները հրկիզnւմ են անտառները` պատսպարվող մարդկանց սպանելու համարՊուտինն արձագանքել է Կուրսկի շրջանում ուկրաինական զորքերին «խնայելու» Թրամփի կոչին (Տեսանյութ)Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը 24 ժամում լուծելու մասին իմ հայտարարությունը կատակ էր. ԹրամփԱնկախության հռչակագիրը մեր քաղաքական ինքնության առանցքն է, որից հրաժարումը հավասարազոր է թշնшմուն հանձնվելուն. Վարդան ՈսկանյանԱլեն Սիմոնյան. Ինձ ջնջխված մարդու գլուխ է ուղարկում, սպառնում ինձ և մանկահասակ երեխայիսՕդեսացի նեոնացիստ Դեմյան Գանուլի ​​սպանության մեջ կասկածվող ձերբակալվել էՀԱՄԱՌՈՐԵՆ ԴԵՊԻ ՎԻԼԱՅԵԹԱՑՈՒՄՄՈՍԿՎԱՆ ԹՐԱՄՓԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՍՏԱՏ ԴԻՐՔԵՐԸ ՉԻ ԶԻՋԻՍա կովկասյան դերբի է, և մեզ Հայաստանի դեմ ծանր հանդիպումներ են սպասվում.ՍանյոլՌուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու համար․ ԶախարովաՈւկրաինայի զինված ուժերն աղետալի կորուստներ են կրում Կուրսկի շրջանում. Ուկրաինական աղբյուրՌուսաստանի ուժեր հերթական խոշոր օպերացիան. հարձակումը Կրամատորսկի ուղղությամբ ակտիվանում է (Քարտեզ)Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի դրույթները կրկին ակտուալ են դառնում. Ռուբեն Մելքոնյան  ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավանություն է տվել ռուս-ամերիկյան հայտարարությանըՏարբեր երկրներ ողջունել են բանակցությունների ավարտը, բայց դա ամենևին չի նշանակում, որ Հայաստանը դրանից շահած է դուրս եկելԴեվյատկա է խփել. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունն այլևս օրակարգում չէ. Մարկ ՌյուտեՊուտինը «լրացուցիչ տեղեկություններ եւ ազդանշաններ» է ուղարկել Թրամփին. Պեսկով (Ձայներիզ)Ինչքան իշխանության վարկանիշը զրոյանում է, այնքան դառնում են ցինիկ ու սանձարձակ. ԶոհրաբյանԻնչու Նիկոլը բացեց նոր ռեպրեսիաների շրջանՓեշի տակ մտած պալատական ծաղրածուն՝ վտանգավոր խաղերի կիզակետումԻրականությունից այնքան են կտրվել, արդեն մտովի տիեզերքում են սավառնում. ԶԱՐՄԱՆՔ Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք տոնակատարություններինՌուսաստանը միշտ աջակցել և շարունակելու է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը. ՊուտինՀունվար-Փետրվար ամիսների ռեստորանների լավագույն եռյակ ըստ ՌՍՀՖ-իԵթե պետք լինի, կարող եմ տասնյակ կետեր ասել, երբ Ադրբեջանն է ոտնահարել մարդու իրավունքները և պատճառվել են նյութական վնասներ. Միրզոյանը՝ ՀաջիևինՀամբերություն մեր ժողովրդին, այս ամենը տանելը բարդ է. Ժիրայր ԴադասյանՀԱՊԿ-ը մեկնաբանել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top