ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹ. ՀԱՅ ՄԱՐՄՆԱՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՉԵՆ ՄԵԿՆԻ ԲԱՔՈՒ
Սպորտ
Փետրվարի 18-24-ը, Գերմանիայի Կոտբուս քաղաքում կկայանա Սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլը, որտեղ մեծահասակների կազմում իրենց նորամուտը կնշեն Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը։ Այս մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Աշխարհի գավաթին կմասնակցեն նաև անվանի մարմնամարզիկներ Արթուր և Վահագն Դավթյանները և Արթուր Ավետիսյանը։ Աշխարհի գավաթի երկրորդ փուլը կայանալու է Բաքվում, որին մեր թիմը չի մասնակցելու։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ


