Ռուսական ուժերը Կուրսկի ճակատում մեծ կարեւորության բնակավայր են գրավել (Քարտեզ)
Միջազգային
Ռուսական ուժերը Կուրսկի ճակատում մեծ կարեւորության բնակավայր են գրավել: Խոսքը Սվերդլիկովոյի մասին է (քարտեզում):
Այս բնակավայրի կարեւորություն նըանում է, որ այն գրավելով, ռուսական ուժերի համար բացվում է ուղիղ ճանապարհ դեպի ուկրաինական տարածքներից Կուրսկի ճակատ եւ այս գոտում ուկրաինական հիմնական հենակետ Սուջայի թիկունք: Կարճ ասած, ռուսները կփակեն Կուրսկի ճակատ տանող` ուկրաինական ուժերի մատակարարումների հիմնական ուղին: Հետեւանքները, թերեւս, պարզ են: Ընդ որում, տվյալ հատվածում այլեւս բնակավայրեր կամ բնական հարմար պաշտպանական գոտիներ չկան, եւ ուկրաինական կողմը ստիպված է լինելու պաշտպանություն կազմակերպել «բաց դաշտում»:
Սվերդլիկովոյից մինչեւ մայրուղու տարբեր հատվածներ մոտ 3-5 կմ է: Ռուսական ուժերը ներկայումս ավարտում են Սվերդլիկովոյի մաքրուկը, որին, իհարկե, հետեւելու է լուրջ հարված դեպի մայրուղի:

